
Նշվեց Էջմիածին քաղաքի 2704-ամյակը
08.10.2019
Հոկտեմբերի 8-ին Էջմիածին քաղաքում անցկացվեցին քաղաքի հիմնադրման 2704-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ: Ավանդաբար Էջմիածնում նշվում է քաղաքի հիմնադրման օրը:
Էջմիածինցի նկարիչների նկարների ցուցահանդես, քանդակագործություն, նարդու և շախմատի ցուցադրական խաղեր, տոնական շքերթ, սմարթ կանգառի բացում, քուֆթայի փառատոն. Էջմիածնում տոնական միջոցառումների պակաս չէր զգացվում:
Տոնական միջոցառումների ծրագիրը մեկնարկեց Էջմիածնի հիմնադրման 2704-ամյակին նվիրված հանդիսավոր նիստով: Ողջույնի խոսքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ես ուզում եմ ընդգծել, որ արդի իմաստով, քաղաքական իմաստով Էջմիածինը ևս մեկ շրջադարձային նշանակություն ունեցող իրադարձության կենտրոն դարձավ: Եվ ես դա շատ սիմվոլիկ եմ համարում, որ այդ հազարմյա պատմության ընթացքում այս կարևոր, իհարկե, իր մասշտաբներով գուցե ոչ այնքան մեծ, բայց բովանդակությամբ գուցե շրջադարձային իրադարձություն տեղի ունեցավ, և երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ Հայաստանում ընտրվեց կին քաղաքապետ: Ես սա նույնպես շատ կարևոր իրադարձություն եմ համարում և հույս ունեմ, որ այս իրադարձությունը նույնպես մեր երկրում ունենալու է շրջադարձային հետևանքներ: Հայաստանի Հանրապետությունում կանանց ներգրավումը պետական կառավարման գործում, քաղաքական գործընթացներում, հանրային կյանքում պիտի ավելի ու ավելի մեծ մասշտաբներ ունենա, և դա պետք է իր ազդեցությունն ունենա Հայաստանի զարգացման գործում»:
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը հայտարարեց, որ քաղաքի տոնի առիթով Էջմիածնում կսկսի գործել միջքաղաքային տրանսպորտ: Հենց այդ առիթով Էջմիածին քաղաքի բարեկամ կոչում շնորհվեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին: Ֆրանսիայի Նիս քաղաքն է Էջմիածնին նվիրել ավտոբուսներ:
Դիանա Գասպարյանը, շնորհավորելով էջմիածինցիներին, ասաց. «Մեզ բոլորիս միավորում է այն գիտակցությունը և այն հպարտությունը, որ մենք համայն հայության հոգևոր կենտրոնի բնակիչն ենք և մեզ բոլորիս միավորում է մեկ հանգամանք՝ նվիրումն ու սերը մեր սիրելի քաղաքին»:
Էջմիածնի քաղաքապետը ուղերձ հղեց համաքաղաքացիներին՝ լինել միասնական և նշեց, որ երկիրը, քաղաքը սիրելու միակ տարբերակը յուրաքանչյուրն իր ոլորտում լուռ իր աշխատանքը կատարելն է:

12:29
27 05 2026
Le 27 mai, un atelier organisé dans le cadre du programme « Développement...

01:09
22 05 2026
Armen Harutyunyan, directeur général de l’Association des Communes...

17:34
20 05 2026
La délégation arménienne participe à la conférence de haut...

23:31
18 05 2026
Le directeur exécutif de l’Union des communautés d’Arménie,...

12:42
14 05 2026
Le directeur exécutif de l’ Union des communautés d’Arménie ,...

15:00
12 05 2026
Armen Harutyunyan, directeur général de l’ Union des communautés...
22
Nov
26
Oct
25
Oct