Տեղական տնտեսական զարգացման ֆորում՝ Թբիլիսիում. Վրաստանի տարածքային զարգացման նախարարի տեղակալը կարևորեց միջսահմանային համագործակցությունը

Տեղական տնտեսական զարգացման ֆորում՝ Թբիլիսիում. Վրաստանի տարածքային զարգացման նախարարի տեղակալը կարևորեց միջսահմանային համագործակցությունը

20.02.2020

Թբիլիսիում փետրվարի 20-ին անցկացվում է Տեղական տնտեսական զարգացման ֆորումը: Ֆորումին մասնակցում են Հայաստանի և Վրաստանի սահմանային համայնքների ղեկավարներ, քաղհասարակության ներկայացուցիչներ: 

Ֆորումի բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկավ Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Մզիյա Գիորգոբիանին: Նախարարի տեղակալը նշեց. «Մեզ համար մեծ պատիվ է հյուրընկալել մեր բարեկամ, հարևան երկրի՝ Հայաստանի համայնքների ներկայացուցիչներին: Հայաստանի և Վրաստանի միջև միջսահմանային համագործակցությունը կարող է ունենալ մեծ արդյունավետություն թե′ տնտեսական զարգացման առումով, թե′ տեղական ինքնակառավարման ոլորտում: Միջսահմանային համագործակցության ոլորտում կարևոր է հատկապես քաղաքացիներին ծառայությունների մատուցումը: Այդ ծառայությունները պետք է լինեն բարձր որակի և միևնույն ժամանակ մատչելի ու հասանելի համայնքների բնակիչների համար»:

Ֆորումին ներկա է նաև ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Լուիզա Վինտոնին: Նա կարևորեց միջսահմանային համագործակցության համատեղ ծրագրերի և նախաձեռնությունների մշակումն ու իրագործումը: Ֆորումին մասնակցում է Հայաստանի համայնքների միության պատվիրակությունը՝ Միության նախագահ Էմին Երիցյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, Իջևանի քաղաքապետի ժ/պ Հայկ Ղալումյանը, Տաշիրի քաղաքապետ Մհեր Արշակյանը, Այրում համայնքի ղեկավար Արայիկ Պարոնյանը, Կողբ համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը, Նատալյա Լափաուրի, Եվրոռեգիո «Եվրոկովկաս», Ախթալայի Նուռիկ համայնքային կենտրոնի ներկայացուցիչ Վազգեն Խաչիկյանը: Ֆորումի նպատակն է Հայաստանի և Վրաստանի սահմանային համայնքների ղեկավարների, քաղհասարակության ներկայացուցիչների հետ քննարկել և մշակել միջսահմանային համագործակցության ծրագրեր, հասկանալ, թե ինչ տիպի համագործակցություն է անհրաժեշտ, որպեսզի օգտագործվեն համատեղ տնտեսական հնարավորությունները:


NEWS

Tigran Avinyan participe à Tokyo à l’événement G-NETS / SusHi Tech Tokyo 2026
Tigran Avinyan participe à Tokyo à l’événement G-NETS / SusHi Tech Tokyo 2026

00:14

29 04 2026

Le maire d’Erevan et président de l’Union des communautés...

Réunion au sein de l’Inspection
Réunion au sein de l’Inspection

22:30

22 04 2026

Le directeur exécutif de l’Union des communautés d’Arménie,...

Réunion à la GIZ
Réunion à la GIZ

16:58

20 04 2026

Armen Harutyunyan, directeur exécutif de l’Union des communautés...

Le Congrès du Conseil de l’Europe examine l’application de la Charte européenne de l’autonomie locale en Arménie
Le Congrès du Conseil de l’Europe examine l’application de la Charte européenne de l’autonomie locale en Arménie

23:58

09 04 2026

Une délégation du  Congrès des pouvoirs locaux et régionaux du...

Ouverture de la 50e Session Anniversaire du Congrès du CdE à Strasbourg : l'Arménie représentée par une délégation renouvelée
Ouverture de la 50e Session Anniversaire du Congrès du CdE à Strasbourg : l'Arménie représentée par une délégation renouvelée

19:23

29 03 2026

Du 31 mars au 2 avril, Strasbourg accueillera la 50e session anniversaire du Congrès des...