
Տեղական տնտեսական զարգացման ֆորում՝ Թբիլիսիում. Վրաստանի տարածքային զարգացման նախարարի տեղակալը կարևորեց միջսահմանային համագործակցությունը
20.02.2020
Թբիլիսիում փետրվարի 20-ին անցկացվում է Տեղական տնտեսական զարգացման ֆորումը: Ֆորումին մասնակցում են Հայաստանի և Վրաստանի սահմանային համայնքների ղեկավարներ, քաղհասարակության ներկայացուցիչներ:
Ֆորումի բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկավ Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Մզիյա Գիորգոբիանին: Նախարարի տեղակալը նշեց. «Մեզ համար մեծ պատիվ է հյուրընկալել մեր բարեկամ, հարևան երկրի՝ Հայաստանի համայնքների ներկայացուցիչներին: Հայաստանի և Վրաստանի միջև միջսահմանային համագործակցությունը կարող է ունենալ մեծ արդյունավետություն թե′ տնտեսական զարգացման առումով, թե′ տեղական ինքնակառավարման ոլորտում: Միջսահմանային համագործակցության ոլորտում կարևոր է հատկապես քաղաքացիներին ծառայությունների մատուցումը: Այդ ծառայությունները պետք է լինեն բարձր որակի և միևնույն ժամանակ մատչելի ու հասանելի համայնքների բնակիչների համար»:
Ֆորումին ներկա է նաև ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Լուիզա Վինտոնին: Նա կարևորեց միջսահմանային համագործակցության համատեղ ծրագրերի և նախաձեռնությունների մշակումն ու իրագործումը: Ֆորումին մասնակցում է Հայաստանի համայնքների միության պատվիրակությունը՝ Միության նախագահ Էմին Երիցյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, Իջևանի քաղաքապետի ժ/պ Հայկ Ղալումյանը, Տաշիրի քաղաքապետ Էդգար Արշակյանը, Այրում համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանը, Կողբ համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը, Նատալյա Լափաուրի, Եվրոռեգիո «Եվրոկովկաս», Ախթալայի Նուռիկ համայնքային կենտրոնի ներկայացուցիչ Վազգեն Խաչիկյանը: Ֆորումի նպատակն է Հայաստանի և Վրաստանի սահմանային համայնքների ղեկավարների, քաղհասարակության ներկայացուցիչների հետ քննարկել և մշակել միջսահմանային համագործակցության ծրագրեր, հասկանալ, թե ինչ տիպի համագործակցություն է անհրաժեշտ, որպեսզի օգտագործվեն համատեղ տնտեսական հնարավորությունները:

00:14
29 04 2026
Երևանի քաղաքապետ, Հայաստանի համայնքների միության նախագահ Տիգրան Ավինյանը Տոկիոյի քաղաքապետի...

22:30
22 04 2026
Հանդիպում Տեսչական մարմնում - Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը...

16:58
20 04 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հյուրընկալվել է Գերմանական...

23:58
09 04 2026
Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը, որը...

22:04
09 04 2026
Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսում Հայաստանի պատվիրակության...

19:23
29 03 2026
Մարտի 31-ից ապրիլի 2-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում տեղի կունենա Եվրոպայի խորհրդի Տեղական և...
22
Nov
26
Oct
25
Oct