
Տեղական ժողովրդավարության եվրոպական շաբաթվա տարեկան կոորդինացիոն հանդիպում՝ Ստրասբուրգում
25.02.2020
Փետրվարի 25-ին Ստրասբուրգում տեղի ունեցավ Տեղական ժողովրդավարության եվրոպական շաբաթվա տարեկան կոորդինացիոն հանդիպումը: Մասնակցեցին գործընկեր համայնքների և ասոցիացիաների ներկայացուցիչները: Հայաստանի համայնքների միության պատվիրակությունը ևս մասնակցեց հանդիպմանը: Նշենք, որ տարեկան կոորդինացիոն հանդիպման հիմնական նպատակն է 2019-ի արդյունքների ամփոփումն ու գնահատումը և 2020-ի համար թեմաների առաջադրումը:
Տեղական ժողովրդավարության եվրոպական շաբաթն անցկացվում է յուրաքանչյուր տարի՝ ողջ տարվա ընթացքում: Հիմնական միջոցառումները տեղի են ունենում հոկտեմբերի 15-ի շաբաթվա ընթացքում: Այս համաեվրոպական միջոցառմանն իրենց ներդրումն են ունենում ազգային ասոցիացիաները, գործընկեր համայնքները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: Ներկայումս Տեղական ժողովրդավարության շաբաթվա գործընկերներն են 86 կազմակերպություններ 18 երկրներից: Հայաստանի համայնքների միությունը ևս գործընկեր կազմակերպություն է:
Ստրասբուրգում կայացած կոորդինացիոն հանդիպման ընթացքում մասնակիցները փաստեցին՝ 2019-ն աչքի է ընկել ակտիվությամբ. իրականացվել են 250-ից ավելի միջոցառումներ:
Կոորդինացիոն հանդիպմանը ներկայացվեց նաև 2019 թվականի գնահատման զեկույցը: Գործընկեր կազմակերպությունները ցուցադրեին տարվա ընթացքում իրենց կատարած միջոցառումները:
Այնուհետև տեղի ունեցավ մտքերի փոխանակում և մտագրոհ, ինչի արդյունքում կորոշվի 2020-ին տեղական ժողովրդավարության եվրոպական շաբաթվա համար տարվա հիմնական թեման:
Կոորդինացիոն հանդիպումն ավարտվեց «Տեղական ժողովրդավարության եվրոպական շաբաթվա գործընկեր 2019» խորագրով մրցանակաբաշխությամբ: Առաջին եռյակում Թուրքիայի քաղաքներն են՝ Ահմեդբեյը, Ավցիլարը և Բեշիկթաշը:

00:14
29 04 2026
Le maire d’Erevan et président de l’Union des communautés...

22:30
22 04 2026
Le directeur exécutif de l’Union des communautés d’Arménie,...


23:58
09 04 2026
Une délégation du Congrès des pouvoirs locaux et régionaux du...

22:04
09 04 2026
Armen Galjyan, chef de la délégation arménienne au Congrès des...

19:23
29 03 2026
Du 31 mars au 2 avril, Strasbourg accueillera la 50e session anniversaire du Congrès des...
22
Nov
26
Oct
25
Oct