Տեղական ժողովրդավարության եվրոպական շաբաթվա տարեկան կոորդինացիոն հանդիպում՝ Ստրասբուրգում

Տեղական ժողովրդավարության եվրոպական շաբաթվա տարեկան կոորդինացիոն հանդիպում՝ Ստրասբուրգում

25.02.2020

Փետրվարի 25-ին Ստրասբուրգում տեղի ունեցավ Տեղական ժողովրդավարության եվրոպական շաբաթվա տարեկան կոորդինացիոն հանդիպումը: Մասնակցեցին գործընկեր համայնքների և ասոցիացիաների ներկայացուցիչները:  Հայաստանի համայնքների միության պատվիրակությունը ևս մասնակցեց հանդիպմանը: Նշենք, որ տարեկան կոորդինացիոն հանդիպման հիմնական նպատակն է 2019-ի արդյունքների ամփոփումն ու գնահատումը և 2020-ի համար թեմաների առաջադրումը:

Տեղական ժողովրդավարության եվրոպական շաբաթն անցկացվում է  յուրաքանչյուր տարի՝ ողջ տարվա ընթացքում: Հիմնական միջոցառումները տեղի են ունենում հոկտեմբերի 15-ի շաբաթվա ընթացքում: Այս համաեվրոպական միջոցառմանն իրենց ներդրումն են ունենում ազգային ասոցիացիաները, գործընկեր համայնքները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: Ներկայումս Տեղական ժողովրդավարության շաբաթվա գործընկերներն են 86 կազմակերպություններ 18 երկրներից: Հայաստանի համայնքների միությունը ևս գործընկեր կազմակերպություն է:

Ստրասբուրգում կայացած կոորդինացիոն հանդիպման ընթացքում մասնակիցները փաստեցին՝ 2019-ն աչքի է ընկել ակտիվությամբ. իրականացվել են 250-ից ավելի միջոցառումներ:

Կոորդինացիոն հանդիպմանը ներկայացվեց նաև 2019 թվականի գնահատման զեկույցը: Գործընկեր կազմակերպությունները ցուցադրեին տարվա ընթացքում իրենց կատարած միջոցառումները:

Այնուհետև տեղի ունեցավ մտքերի փոխանակում և մտագրոհ, ինչի արդյունքում կորոշվի 2020-ին տեղական ժողովրդավարության եվրոպական շաբաթվա համար տարվա հիմնական թեման:

Կոորդինացիոն հանդիպումն ավարտվեց «Տեղական ժողովրդավարության եվրոպական շաբաթվա գործընկեր 2019» խորագրով մրցանակաբաշխությամբ: Առաջին եռյակում Թուրքիայի քաղաքներն են՝ Ահմեդբեյը, Ավցիլարը և Բեշիկթաշը:


NEWS

Tigran Avinyan participates in G-NETS / SusHi Tech Tokyo 2026 in Tokyo
Tigran Avinyan participates in G-NETS / SusHi Tech Tokyo 2026 in Tokyo

00:14

29 04 2026

Yerevan Mayor and President of the Union of Communities of Armenia, Tigran Avinyan, is...

Meeting at the Inspectorate
Meeting at the Inspectorate

22:30

22 04 2026

The Executive Director of the Union of Communities of Armenia, Armen Harutyunyan, met with...

Meeting at GIZ
Meeting at GIZ

16:58

20 04 2026

Armen Harutyunyan, Executive Director of the Union of Communities of Armenia, was hosted at the...

Council of Europe Congress to examine the application of the European Charter of Local Self-Government in Armenia
Council of Europe Congress to examine the application of the European Charter of Local Self-Government in Armenia

23:58

09 04 2026

A delegation from the  Congress of Local and Regional Authorities of the Council of Europe...

Armen Galjyan delivered a speech within the framework of the 50th anniversary session of the Congress of Local and Regional Authorities of the Council of Europe.
Armen Galjyan delivered a speech within the framework of the 50th anniversary session of the Congress of Local and Regional Authorities of the Council of Europe.

22:04

09 04 2026

Armen Galjyan, Head of the Armenian delegation to the Congress of Local and Regional Authorities...

The 50th Anniversary Session of the CoE Congress to Kick Off in Strasbourg: Armenia to be Represented by a Renewed Delegation
The 50th Anniversary Session of the CoE Congress to Kick Off in Strasbourg: Armenia to be Represented by a Renewed Delegation

19:23

29 03 2026

From March 31 to April 2, Strasbourg, France, will host the landmark 50th Session of the...