Հայաստանի յոթ համայնքների ղեկավարներ Կազանում մասնակցեցին «Եվրասիայի քաղաքները և համաշխարհային միտումները» թեմայով դասընթացին

Հայաստանի յոթ համայնքների ղեկավարներ Կազանում մասնակցեցին «Եվրասիայի քաղաքները և համաշխարհային միտումները» թեմայով դասընթացին

25.05.2023

Հայաստանի համայնքների միության պատվիրակությունը մայիսի 24-27-ը Կազան քաղաքում մասնակցում է «Եվրասիայի քաղաքները և համաշխարհային միտումները» թեմայով դասընթացին։ Դասընթացը կազմակերպվել է «Միացյալ քաղաքներ և տեղական իշխանություններ» համաշխարհային կազմակերպության Եվրասիական տարածաշրջանային կառույցի (այսուհետ՝  UCLG-Եվրասիա) և Կազանի քաղաքապետարանի կողմից։

Պատվիրակության կազմում են Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը, Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը, Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը, Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը, Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը և Փարաքար համայնքի ղեկավարի տեղակալ Գոռ Սարիբեկյանը։

Դասընթացի ընթացքում Եվրասիայի տարածաշրջանի համայնքների ղեկավարները քննարկում են միջազգային համագործակցությանը, քաղաքների կայուն զարգացմանը նվիրված և այլ հարցեր։

Օրակարգում ներառված է «Միջազգային համայնքային համագործակցությունը Եվրասիայի տարածաշրջանում և համաշխարհային միտումները» խորագիրը կրող լիագումար նիստ։ Գործնական հատվածում՝ թրեյնինգի ժամանակ համայնքի ղեկավարները կանդրադառնան ժամանակակից պայմաններում Եվրասիական համայնքների՝ միջազգային հարաբերությունների զարգացման վերաբերյալ առաջարկություններին, միջազգային ասպարեզում քաղաքի իմիջի խթանմանը, Կայուն զարգացման նպատակների լավագույն գործելակերպին և այլն։
 

 


NEWS

Tigran Avinyan participe à Tokyo à l’événement G-NETS / SusHi Tech Tokyo 2026
Tigran Avinyan participe à Tokyo à l’événement G-NETS / SusHi Tech Tokyo 2026

00:14

29 04 2026

Le maire d’Erevan et président de l’Union des communautés...

Réunion au sein de l’Inspection
Réunion au sein de l’Inspection

22:30

22 04 2026

Le directeur exécutif de l’Union des communautés d’Arménie,...

Réunion à la GIZ
Réunion à la GIZ

16:58

20 04 2026

Armen Harutyunyan, directeur exécutif de l’Union des communautés...

Le Congrès du Conseil de l’Europe examine l’application de la Charte européenne de l’autonomie locale en Arménie
Le Congrès du Conseil de l’Europe examine l’application de la Charte européenne de l’autonomie locale en Arménie

23:58

09 04 2026

Une délégation du  Congrès des pouvoirs locaux et régionaux du...

Ouverture de la 50e Session Anniversaire du Congrès du CdE à Strasbourg : l'Arménie représentée par une délégation renouvelée
Ouverture de la 50e Session Anniversaire du Congrès du CdE à Strasbourg : l'Arménie représentée par une délégation renouvelée

19:23

29 03 2026

Du 31 mars au 2 avril, Strasbourg accueillera la 50e session anniversaire du Congrès des...