Եվրոպայի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը կհրավիրվի դիտարկելու Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները
27.08.2018
Օգոստոսի 27-ին ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում որոշում կայացվեց Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները դիտարկելու համար հրավիրել Եվրոպայի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությանը:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նիստի ընթացքում հայտարարեց. «Սեպտեմբերի 23-ին նշանակված են Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ, ու ԿԸՀ-ն ունի իրավասություն միջազգային դիտորդներ հրավիրելու: Միաժամանակ ԿԸՀ-ին էր դիմել նաև Տարածքային կառավարման և զարգացման նախարարը՝ նշելով, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության ընթացքում Եվրոպայի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի կողմից դիտորդական առաքելություն իրականացնելու համար վերջինս հրավեր ուղարկելու միջնորդությամբ դիմել է վարչապետին: ԿԸՀ-ն պատրաստել է համապատասխան որոշման նախագիծ, որով առաջարկվում է Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին հրավիրել Եվրոպայի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսին»:
Հիշեցնենք՝ օգոստոսի 20-ին Հայաստանի համայնքների միության նախագահ, Եվրոպայի Խորհրդի (ԵԽ) տեղական և տարածքային իշխանությունների Կոնգրեսում ՀՀ պատվիրակության ղեկավար Էմին Երիցյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին գրավոր միջնորդություն էր ներկայացրել ՀՀ օրենսդրության սահմանած կարգով ԵԽ Կոնգրեսին հրավիրել իրականացնելու սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ընթացքի դիտորդական առաքելություն:
18:52
29 08 2025
Օգոստոսի 28-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից պարգևատրվեցին «ԵՄ...
18:37
29 08 2025
Օգոստոսի 28-ին Աբովյանի երեխաների աջակցության կենտրոնում կազմակերպված պարգևատրման արարողության...
18:28
29 08 2025
Օգոստոսի 28-ին Ակունք համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից...
18:39
26 08 2025
Իջևանի համայնքապետարանում օգոստոսի 25-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի...
17:47
26 08 2025
Օգոստոսի 25-ին «Արթիկի երիտասարդների տուն» կենտրոնում կազմակերպված պարգևատրման...
14:43
26 08 2025
Օգոստոսի 25-ին Թալին համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից...
22
Nov
26
Oct
25
Oct