Ստեփանավանի համայնքապետարանում տեղի ունեցավ «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցների պարգևատրման արարողություն

Ստեփանավանի համայնքապետարանում տեղի ունեցավ «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցների պարգևատրման արարողություն

21.08.2025

Ստեփանավանի համայնքապետարանում օգոստոսի 20-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից պարգևատրվեցին «ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի շրջանակներում համայնքում անցկացված մրցույթների հաղթողները և կայուն էներգիայի օրերի ակտիվ մասնակիցները։

Պարգևատրման արարողությանը մասնակցեցին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվան մասնակցած կրթօջախների ներկայացուցիչները և մրցանակակիր երեխաներն ու երիտասարդները։

Արդեն ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթն (EU Sustainable Energy Week) այս տարի անցկացվեց հունիսի 10-ից 12-ը՝ «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով:

Ստեփանավան համայնքում Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակում իրականացվել է 15 միջոցառում, որին մասնակցել է ավելի քան 1500 մարդ։ Մասնավորապես համայնքում կազմակերպվել է նկարչական մրցույթ, էկոլոգիական պարապմունք, ցուցահանդես, ֆիլմի դիտում, թեմատիկ քննարկում, բնապահպանական նախագծերի իրականացում, իրազեկման արշավներ,աշխատաժողովներ, որոնց կազմակերպմանը մասնակցել են համայնքի մանկապարտեզները, դպրոցները, ՆԳՆ կրթահամալիրը, Պետական գյուղատնտեսական քոլեջը և այլ կազմակերպություններ։

«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի Հայաստանի ազգային փորձագետ Արտեմ Խարազյանը կարևորեց արարողության ժամանակ ներկայացրեց ծրագրի գործողություններն ու նպատակները։ Նաև կարևորեց հետադարձ կապը համայնքների բնակչության հետ և այս առումով՝ որպես լավ օրինակ նշեց՝ Ստեփանավանում այդ մթնոլորտն ու ոգևորությունը մշտապես զգացվում է։ Անդրադառնալով ծրագրի նպատակներին՝ ասաց․ «Ծրագիրն օգնում է համայնքներին, որ մշակեն կանաչ և կայուն զարգացման ռազմավարությունը։ Մենք նաև ուշադրություն ենք դարձնում նաև հաղորդակցության բաղադրիչին, ինչի լավագույն դրսևորումն է ամեն տարի «ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա» կազմակերպումը»։

Անդրադառնալով ԵՄ կայուն էներգիայի շաբաթվան ՀՀ համայնքների մասնակցությանը՝ Արտեմ Խարազյանն արձանագրեց, որ այս տարի կայուն էներգիայի շաբաթվան մասնակցած համայնքների թիվն աճել է՝ հասնելով 15-ի, և իրականցված միջոցառումներն անցյալ տարվա համեմատ կրկնապատկվել են՝ հասնելով շուրջ 130-ի։

Ստեփանավանի համայնքապետարանի  աշխատակազմի Կրթության, մշակույթի, սպորտի, առողջապահության, սոցիալական աջակցության և տուրիզմի բաժնի պետ Գայանե Ղալաչյանը, շնորհակալություն հայտնելով համայնքի կրթօջախներին «Կայուն էներգիայի շաբաթվան» մասնակցության և համագործակցության համար, ներկաացրեց, թե որ կազմակերպություններն ինչ միջոցառումներ են կազմակերպել․ «Իրականացվել են յուրահատուկ միջոցառումներ՝ իրար չնմանվող, նոր գաղափարներով ու նոր մտքերով։ Այս տարի համագործակցության շրջանակն ընդլայնվել է․ եթե անցյալ տարի մենք միայն մանկապարտեզների հետ էինք աշխատել, այս տարի նաև Պետական գյուղատնտեսական քոլեջի, ՆԳՆ կրթահամալիրի, դպրոցների հետ։ Հուսով եմ՝ մյուս տարի մեր համագործակցությունն ավելի մեծ ընդգրկում է ունենալու»։  Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Հասմիկ Մովսիսյանն էլ շեշտեց՝ կաշխատեն նաև գործընթացին բնակիչների մասնակցայնության բարձրացման ուղղությամբ։

Ստեփանավանի համայնքապետարանում կազմակերպված պարգևատրման արարողության ժամանակ «ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2025»-ին ակտիվ մասնակցության համար պարգևատրվեցին  Սոֆյա Սարգսյանը, Աստղիկ Գևորգյանը, Տիգրան Աբրահամյանը, Գրիգոր Զուրաբյանը, Էդմոն Մանուկյանը, Ալիսա Մելիքսեթյանը, Նիկա Ներսիսյանը, Դավիթ Հակոբյանը և Վարդան Աղաջանյանը։

 

 

 

 


NEWS

Réunion avec les responsables des communautés
Réunion avec les responsables des communautés

17:19

09 09 2026

Armen Harutyunyan, directeur général de l’Union des communautés...

Une nouvelle initiative de coopération pour promouvoir la durabilité énergétique dans les communautés d’Arménie
Une nouvelle initiative de coopération pour promouvoir la durabilité énergétique dans les communautés d’Arménie

20:58

03 09 2026

L’ONG « Union des communautés d’Arménie » et le Fonds...

Armen Haroutyounyan a participé à un atelier sur la décentralisation fiscale.
Armen Haroutyounyan a participé à un atelier sur la décentralisation fiscale.

19:58

18 08 2026

Le directeur général de l'Union des communes d'Arménie, Armen...

Atelier régional : « Dialogue avec les collectivités d
Atelier régional : « Dialogue avec les collectivités d

19:04

17 08 2026

Armen Harutyunyan, directeur général de l'Union des collectivités...

Armen Galjyan a participé à la réunion de la Commission de suivi du Congrès, qui s
Armen Galjyan a participé à la réunion de la Commission de suivi du Congrès, qui s

17:53

08 07 2026

Armen Galjyan, chef de la délégation arménienne auprès du...