
Ուշադրություն. «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով՝ ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակում «Կայուն էներգիայի օրերի լավագույն կազմակերպիչ» մրցույթ համայնքային աշխատողների համար
09.06.2025
2025 թվականի հունիսի 10-ից մինչև 12-ը նշվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy Week) շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագիրը Հայաստանի համայնքների միության հետ համատեղ հայտարարում է «Կայուն էներգիայի օրերի լավագույն կազմակերպիչ» մրցույթ համայնքային աշխատողների համար:
Մրցույթին կարող են մասնակցել ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնությանն անդամակցող համայնքապետարանների այն ներկայացուցիչները, որոնք ներգրավված են ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա ներքո համայնքներում միջոցառումների և մրցույթների կազմակերպման գործընթացներում, ներառյալ հասարակայնության հետ կապերի մասնագետները, Դաշնագրի հետ առնչվող գործընթացների համակարգողները, էներգետիկ կառավարիչները և այլն: Յուրաքանչյուր համայնքապետարանից մրցույթին կարող է մասնակցել մեկ ներկայացուցիչ:
Լավագույն կազմակերպիչները կորոշվեն Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակում համայնքի բնակչության և շահառուների իրազեկմանը և երիտասարդության ներգրավմանն ուղղված միջոցառումների՝ հաջողությամբ կազմակերպման և ակտիվ լուսաբանման համար՝ հաշվի առնելով կազմակերպվող միջոցառումների և մրցույթների բազմազանությունը, ինֆորմատիվությունը և նորարարությունը:
Մրցույթի շրջանակում պետք է ներկայացնել հետևյալ տեղեկատվությունը.
Ներկայացված նյութերի գնահատումը կիրականացվի Ծրագրի կողմից՝ մինչև հուլիսի 10-ը:
Լավագույն կազմակերպիչներին կշնորհվեն մրցանակներ, որոնք կտրամադրվեն ծրագրի կողմից Երևանում (միջոցառման վայրի և ժամի մասին մասնակիցները լրացուցիչ կտեղեկացվեն) կազմակերպվելիք մրցանակաբաշխության արարողության ընթացքում:
Մրցույթի մասին բոլոր հարցերով կարող եք դրել հետևյալ էլ. հասցեներով՝ [email protected] կամ [email protected]։

12:42
14 05 2026
Le directeur exécutif de l’ Union des communautés d’Arménie ,...

15:00
12 05 2026
Armen Harutyunyan, directeur général de l’ Union des communautés...

00:14
29 04 2026
Le maire d’Erevan et président de l’Union des communautés...

22:30
22 04 2026
Le directeur exécutif de l’Union des communautés d’Arménie,...


23:58
09 04 2026
Une délégation du Congrès des pouvoirs locaux et régionaux du...
22
Nov
26
Oct
25
Oct