Ուշադրություն. «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով՝ ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակում «Կայուն էներգիայի օրերի լավագույն կազմակերպիչ» մրցույթ համայնքային աշխատողների համար

Ուշադրություն. «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով՝ ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակում «Կայուն էներգիայի օրերի լավագույն կազմակերպիչ» մրցույթ համայնքային աշխատողների համար

09.06.2025

2025 թվականի հունիսի 10-ից մինչև 12-ը նշվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy Week) շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագիրը Հայաստանի համայնքների միության հետ համատեղ հայտարարում է «Կայուն էներգիայի օրերի լավագույն կազմակերպիչ» մրցույթ համայնքային աշխատողների համար:

Մրցույթին կարող են մասնակցել ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնությանն անդամակցող համայնքապետարանների այն ներկայացուցիչները, որոնք ներգրավված են ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա ներքո համայնքներում միջոցառումների և մրցույթների կազմակերպման գործընթացներում, ներառյալ հասարակայնության հետ կապերի մասնագետները, Դաշնագրի հետ առնչվող գործընթացների համակարգողները, էներգետիկ կառավարիչները և այլն: Յուրաքանչյուր համայնքապետարանից մրցույթին կարող է մասնակցել մեկ ներկայացուցիչ:

Լավագույն կազմակերպիչները կորոշվեն Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակում համայնքի բնակչության և շահառուների իրազեկմանը և երիտասարդության ներգրավմանն ուղղված միջոցառումների՝ հաջողությամբ կազմակերպման և ակտիվ լուսաբանման համար՝ հաշվի առնելով կազմակերպվող միջոցառումների և մրցույթների բազմազանությունը,  ինֆորմատիվությունը և նորարարությունը:

Մրցույթի շրջանակում պետք է ներկայացնել հետևյալ տեղեկատվությունը.

  • Կայուն էներգիայի օրերի շրջանակներում համայնքում կազմակերպված բոլոր միջոցառումներն ու մրցույթներն արտացոլող ֆոտո/տեսա նյութերը և համապատասխան տեղեկատվությունը:
  • Կայքերում, սոցիալական ցանցերում, ԶԼՄ-ներում և այլ հարթակներում համայնքում կազմակերպված միջոցառումները և մրցույթները լուսաբանող նյութերի հղումները, որոնք կարող են նաև տարածվել ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և գործընկերների կայքէջերում և սոցիալական ցանցերում:
  • Վերոհիշյալ նյութերը անհրաժեշտ է ուղարկել [email protected] կամ [email protected] էլեկտրոնային հասցեներին մինչև ս.թ. հուլիսի 1-ը՝ նշելով միջոցառման կամ մրցույթի մասին կարճ տեղեկատվություն՝ անունը և տևողությունը, թիրախային խումբը, մասնակիցների թիվը, հաղթողներին, մրցանակաբաշխությունը և այլն:

Ներկայացված նյութերի գնահատումը կիրականացվի Ծրագրի կողմից՝ մինչև հուլիսի 10-ը:

Լավագույն կազմակերպիչներին կշնորհվեն մրցանակներ, որոնք կտրամադրվեն ծրագրի կողմից Երևանում (միջոցառման վայրի և ժամի մասին մասնակիցները լրացուցիչ կտեղեկացվեն) կազմակերպվելիք մրցանակաբաշխության արարողության ընթացքում:

Մրցույթի մասին բոլոր հարցերով կարող եք դրել հետևյալ էլ. հասցեներով՝ [email protected] կամ [email protected]։

 


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արմեն Հարությունյանը ելույթով հանդես է եկել «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի շրջանակում կազմակերպված ուսուցողական սեմինարին
Արմեն Հարությունյանը ելույթով հանդես է եկել «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի շրջանակում կազմակերպված ուսուցողական սեմինարին

12:42

14 05 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը ելույթով հանդես է եկել...

Հայաստանի համայնքների միությունը և Salar International-ը քննարկել են համայնքների զարգացմանն ուղղված նոր համագործակցային ծրագրեր
Հայաստանի համայնքների միությունը և Salar International-ը քննարկել են համայնքների զարգացմանն ուղղված նոր համագործակցային ծրագրեր

15:00

12 05 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հանդիպել է Salar...

Տիգրան Ավինյանը Տոկիոյում մասնակցում է G-NETS / SusHi Tech Tokyo 2026 միջոցառմանը
Տիգրան Ավինյանը Տոկիոյում մասնակցում է G-NETS / SusHi Tech Tokyo 2026 միջոցառմանը

00:14

29 04 2026

Երևանի քաղաքապետ, Հայաստանի համայնքների միության նախագահ Տիգրան Ավինյանը Տոկիոյի քաղաքապետի...

Հանդիպում Տեսչական մարմնում
Հանդիպում Տեսչական մարմնում

22:30

22 04 2026

Հանդիպում Տեսչական մարմնում - Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը...

Հանդիպում GIZ-ում
Հանդիպում GIZ-ում

16:58

20 04 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հյուրընկալվել է Գերմանական...

Եվրոպայի խորհրդի Կոնգրեսը կուսումնասիրի Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի կիրառումը Հայաստանում
Եվրոպայի խորհրդի Կոնգրեսը կուսումնասիրի Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի կիրառումը Հայաստանում

23:58

09 04 2026

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը, որը...