
Ֆրանսիացի համայնքապետերն այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ
24.07.2018
Ֆրանսիայի գյուղական համայնքների ղեկավարների ասոցիացիայի պատվիրակությունը Հայաստանում է:
Հայաստանի համայնքների միության և Ֆրանսիայի գյուղական համայնքների ղեկավարների ասոցիացիայի միջև կնքվել է համագործակցության հուշագիր: Երկու ասոցիացիաները համարվում են քույր կազմակերպություններ. ունեն երկար տարիների համագործակցություն:
Ֆրանսիայի գյուղական համայնքների ղեկավարների ասոցիացիայի նախագահ, Գարժիլես-Դամպիերի համայնքապետ Վանիկ Բերբերյանի գլխավորությամբ պատվիրակության կազմում են Օտրակի համայնքապետ Քրիստոֆ Բեդոսոսյանը, Շամալոկի համայնքապետ Միշել Վարդանյանը, Բորըգարդ դե Տարրասոնի համայնքապետ Լիոնել Արմաղանյանը, Դոբյոֆ լա Կամպանյի համայնքապետ Լորանս Բուսիյեղին, Գրավրոն-Սեﬔրվիլի համայնքապետ Կլեր Կարրիեր-Գոդբուն, Արսոյի համայնքապետ Բրյունո Բետընոն:
Պատվիրակությանը հուլիսի 24-ին ընդունեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը: Այնուհետև ֆրանսիացի համայնքապետերն այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ: Այստեղ քննարկում ծավալվեց կայուն զարգացման, համայնքային կառավարման, համայնքների անկախության, գյուղական համայնքների տուրիզմի զարգացման, գյուղը հետաքրքիր դարձնելու, համայքների էներգետիկ անկախության և այլ թեմաների շրջանակներում: Ֆրանսիացի պատվիրակները Հայաստան են եկել կոնկրետ ծրագրերով, այս առիթով ձեռք բերվեցին համագործակցության պայմանավորվածություններ:
Քննարկվեց նաև կանանց ներգրավվածությունը: Ֆրանսիայում այս ոլորտում ևս կան խնդիրներ: Դոբյոֆ Ֆրանսիայի 38 համայնքապետերից 7-ը կին են:
Մտահոգություն հնչեց նաև բնակչության՝ համայնքային կյանքում մասնակցության հարցով: Այս առիթով Վանիկ Բերբերյանը նշեց. «Հաճախ մարդիկ սպասողական վիճակում են, մինչև մի բան կատարվի: Մինչդեռ, որպեսզի երկիրը զարգանա, պիտի մարդն ինքը ստանձնի ու կազմակերպի այդ գործընթացը: Իրական զարգացումը երկնքից չի ընկնում»:
Քննարկվեցին նաև քվոտավորման խնդիրներ: Այս առիթով ֆրանսիացի համայնքապետերը փաստեցին՝ դիրքորոշումներն ու վերաբերմունքը ոչ միանշանակ են: Ֆրանսիացի համայնքապետերին ներկայացվեց, որ ներկայումս ՀՀ-ում օրենսդրական փոփոխություններ են տեղի ունենում. հնարավոր է կանանց ներկայացվածության քվոտան 25 տոկոսից բարձրանա 30-ի: Նշվեց նաև, որ համայնքների խոշորացմանը զուգահեռ ՀՀ-ում գուցե ընտրական համակարգը փոխվի և հնարավոր լինի ի վերջո ունենալ հարյուր տոկոս համամասնական ընտական համակարգ:

15:00
12 05 2026
Armen Harutyunyan, directeur général de l’ Union des communautés...

00:14
29 04 2026
Le maire d’Erevan et président de l’Union des communautés...

22:30
22 04 2026
Le directeur exécutif de l’Union des communautés d’Arménie,...


23:58
09 04 2026
Une délégation du Congrès des pouvoirs locaux et régionaux du...

22:04
09 04 2026
Armen Galjyan, chef de la délégation arménienne au Congrès des...
22
Nov
26
Oct
25
Oct