
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գիրգորյանը ներկայացրեց Մարտունու նորընտիր քաղաքապետին
01.11.2016
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը հոկտեմբերի 31-ին Մարտունու քաղաքապետարանի աշխատակազմին եւ ենթակա հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներին ներկայացրեց Մարտունու նորընտիր քաղաքապետ Արմեն Ավետիսյանին:
Մարզպետը նշեց, որ այս տարվա հոկտեմբերի 2-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրություններում հաղթել է Արմեն Ավետիսյանը, ով նոյեմբերի 1-ից արդեն անցնում է իր լիազորությունների կատարմանը: Ռաֆիկ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց նախկին քաղաքապետ Բագրատ Հարությունյանին՝ երեք ընտրաշրջան Մարտունին ղեկավարելու ընթացքում կատարած աշխատանքի, քաղաքի վերակառուցման ու զարգացման գործում մասնակցություն ու ավանդ ունենալու համար եւ շնորհավորեց նորընտիր քաղաքապետ Արմեն Ավետիսյանին՝ հաջողություն մաղթելով նրան պաշտոնավարման ընթացքում:
Իր հերթին Բագրատ Հարությունյանը համատեղ աշխատանքի համար շնորհակալություն հայտնեց մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին, քաղաքապետարանի աշխատակազմին եւ հիմնարկ-ձեռնարկությունների տնօրեններին, շեշտելով, որ ինքը պատրաստ է աջակցել նորընտիր քաղաքապետին՝ իր պաշտոնավարման ընթացքում կիսատ մնացած սոցիալ-տնտեսական ծրագրերը հաջողությամբ ավարտի հասցնելու համար: Քաղաքապետի լիազորությունները ստանձնած Արմեն Ավետիսյանն էլ հայտնեց իր պատրաստակամությունը՝ ընթացքի մեջ գտնվող զարգացման ծրագրերը շարունակելու եւ ավարտի հասցնելու, քաղաքի զարգացմանը նոր թափ հաղորդելու, ազգաբնակչության հույսերը եւ սպասելիքները արդարացնելու համար:

00:14
29 04 2026
Le maire d’Erevan et président de l’Union des communautés...

22:30
22 04 2026
Le directeur exécutif de l’Union des communautés d’Arménie,...


23:58
09 04 2026
Une délégation du Congrès des pouvoirs locaux et régionaux du...

22:04
09 04 2026
Armen Galjyan, chef de la délégation arménienne au Congrès des...

19:23
29 03 2026
Du 31 mars au 2 avril, Strasbourg accueillera la 50e session anniversaire du Congrès des...
22
Nov
26
Oct
25
Oct