Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գիրգորյանը ներկայացրեց Մարտունու նորընտիր քաղաքապետին

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գիրգորյանը ներկայացրեց Մարտունու նորընտիր քաղաքապետին

01.11.2016

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը հոկտեմբերի 31-ին Մարտունու քաղաքապետարանի աշխատակազմին եւ ենթակա հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներին ներկայացրեց Մարտունու նորընտիր քաղաքապետ Արմեն Ավետիսյանին:Մարզպետը նշեց, որ այս տարվա հոկտեմբերի 2-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրություններում հաղթել է Արմեն Ավետիսյանը, ով նոյեմբերի 1-ից արդեն անցնում է իր լիազորությունների կատարմանը:Ռաֆիկ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց նախկին քաղաքապետ Բագրատ Հարությունյանին՝ երեք ընտրաշրջան Մարտունին ղեկավարելու ընթացքում կատարած աշխատանքի, քաղաքի վերակառուցման ու զարգացման գործում մասնակցություն ու ավանդ ունենալու համար եւ շնորհավորեց նորընտիր քաղաքապետ Արմեն Ավետիսյանին՝ հաջողություն մաղթելով նրան պաշտոնավարման ընթացքում:<>,-նշեց մարզպետը:Իր հերթին Բագրատ Հարությունյանը համատեղ աշխատանքի համար շնորհակալություն հայտնեց մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին, քաղաքապետարանի աշխատակազմին եւ հիմնարկ-ձեռնարկությունների տնօրեններին, շեշտելով, որ ինքը պատրաստ է աջակցել նորընտիր քաղաքապետին՝ իր պաշտոնավարման ընթացքում կիսատ մնացած սոցիալ-տնտեսական ծրագրերը հաջողությամբ ավարտի հասցնելու համար: Քաղաքապետի լիազորությունները ստանձնած Արմեն Ավետիսյանն էլ հայտնեց իր պատրաստակամությունը՝ ընթացքի մեջ գտնվող զարգացման ծրագրերը շարունակելու եւ ավարտի հասցնելու, քաղաքի զարգացմանը նոր թափ հաղորդելու, ազգաբնակչության հույսերը եւ սպասելիքները արդարացնելու համար:


NEWS

Tigran Avinyan participates in G-NETS / SusHi Tech Tokyo 2026 in Tokyo
Tigran Avinyan participates in G-NETS / SusHi Tech Tokyo 2026 in Tokyo

00:14

29 04 2026

Yerevan Mayor and President of the Union of Communities of Armenia, Tigran Avinyan, is...

Meeting at the Inspectorate
Meeting at the Inspectorate

22:30

22 04 2026

The Executive Director of the Union of Communities of Armenia, Armen Harutyunyan, met with...

Meeting at GIZ
Meeting at GIZ

16:58

20 04 2026

Armen Harutyunyan, Executive Director of the Union of Communities of Armenia, was hosted at the...

Council of Europe Congress to examine the application of the European Charter of Local Self-Government in Armenia
Council of Europe Congress to examine the application of the European Charter of Local Self-Government in Armenia

23:58

09 04 2026

A delegation from the  Congress of Local and Regional Authorities of the Council of Europe...

Armen Galjyan delivered a speech within the framework of the 50th anniversary session of the Congress of Local and Regional Authorities of the Council of Europe.
Armen Galjyan delivered a speech within the framework of the 50th anniversary session of the Congress of Local and Regional Authorities of the Council of Europe.

22:04

09 04 2026

Armen Galjyan, Head of the Armenian delegation to the Congress of Local and Regional Authorities...

The 50th Anniversary Session of the CoE Congress to Kick Off in Strasbourg: Armenia to be Represented by a Renewed Delegation
The 50th Anniversary Session of the CoE Congress to Kick Off in Strasbourg: Armenia to be Represented by a Renewed Delegation

19:23

29 03 2026

From March 31 to April 2, Strasbourg, France, will host the landmark 50th Session of the...