
Նախարարն ընդունել է KFW բանկի պատվիրակությանը
31.10.2016
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է Զարգացման գերմանական բանկի (KFW) պատվիրակությանը` աշխատանքային այցով Հայաստան ժամանած Գերմանական բանկի Վանաձորի կոշտ կենցաղային թափոնների ծրագրի ղեկավար Ալերո Ագբոգհորոմային, ծրագրի ավագ տեխնիկական պատասխանատու Բերնհարդ Շենքին, Բանկի հայաստանյան ներկայացուցիչ Զառա Չատինյանին: Նախարար Դավիթ Լոքյանը բարձր է գնահատել նախարարության և Բանկի միջև առկա համագործակցությունը, մասնավորապես, կոշտ կենցաղային թափոնների ծրագրի շրջանակներում:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Վանաձորի կոշտկ ենցաղային թափոնների ծրագրի ընթացքը: Ծրագիրն իրականացվում է հայ-գերմանական ֆինանսական համագործակցության շրջանակում՝ KFW Զարգացման բանկի կողմից տրամադրված աջակցության միջոցով, և ընդգրկում է թափոնների կառավարման`այդ թվում փողոցների սանիտարական մաքրման, աղբահանության, թափոնների օգտահանման, փոխաբեռնման, տեղափոխման և տեղադրման ենթակառուցվածքների և ծառայությունների որակական զգալի փոփոխություններին ուղղված միջոցառումներ: Ծրագիրն ունի ապակենտրոնացված բնույթ. այնը նդգրկում է Լոռու մարզի Վանաձոր և Սպիտակ քաղաքները` հարակից համայնքներով: Բացի այդ, հարևանությամբ գտնվող Տավուշի մարզի Դիլիջան քաղաքը ևս ներառված է ծրագրում։ Հյուրերը, ովքեր Հայաստան են ժամանել Ծրագրի վերջնական գնահատում իրականացնելու նպատակով, ներկայացրել են նախարարին, որ ծրագրի նախապատրաստական փուլն արդեն ավարտվում է, և շուտով կմեկնարկի Ծրագրի իրագործման փուլը: Նախարարը կարևորել է Ծրագրի արագ իրականացումը, ինչպես նաև առաջարկել է թափոնների կառավարման գոտիներում ընդգրկել Ստեփանավան քաղաքը, Թումանյանի խոշորացված համայնքը: Նախարարն ընդգծել է, որ ընդգրկված տարածքների ընդլայնումը միմիայն կնպաստի Ծրագրի իրագործելիությանը: Հանդիպմանը քննարկվել է նաև Տավուշի մարզի կոշտ կենցաղային թափոնների կառավարման համակարգ ստեղծելու հարցը: Բանկի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել մշակելու Տավուշի աղբահանության ծրագրի տեխնիկատնտեսական հիմնավորումը:

00:14
29 04 2026
Le maire d’Erevan et président de l’Union des communautés...

22:30
22 04 2026
Le directeur exécutif de l’Union des communautés d’Arménie,...


23:58
09 04 2026
Une délégation du Congrès des pouvoirs locaux et régionaux du...

22:04
09 04 2026
Armen Galjyan, chef de la délégation arménienne au Congrès des...

19:23
29 03 2026
Du 31 mars au 2 avril, Strasbourg accueillera la 50e session anniversaire du Congrès des...
22
Nov
26
Oct
25
Oct