Նախարարն ընդունել է KFW բանկի պատվիրակությանը

Նախարարն ընդունել է KFW բանկի պատվիրակությանը

31.10.2016

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է Զարգացման գերմանական բանկի (KFW) պատվիրակությանը` աշխատանքային այցով Հայաստան ժամանած Գերմանական բանկի Վանաձորի կոշտ կենցաղային թափոնների ծրագրի ղեկավար Ալերո Ագբոգհորոմային, ծրագրի ավագ տեխնիկական պատասխանատու Բերնհարդ Շենքին, Բանկի հայաստանյան ներկայացուցիչ Զառա Չատինյանին: Նախարար Դավիթ Լոքյանը բարձր է գնահատել նախարարության և Բանկի միջև առկա համագործակցությունը, մասնավորապես, կոշտ կենցաղային թափոնների ծրագրի շրջանակներում:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Վանաձորի կոշտկ ենցաղային թափոնների ծրագրի ընթացքը: Ծրագիրն իրականացվում է հայ-գերմանական ֆինանսական համագործակցության շրջանակում՝ KFW Զարգացման բանկի կողմից տրամադրված աջակցության միջոցով, և ընդգրկում է թափոնների կառավարման`այդ թվում փողոցների սանիտարական մաքրման, աղբահանության, թափոնների օգտահանման, փոխաբեռնման, տեղափոխման և տեղադրման ենթակառուցվածքների և ծառայությունների որակական զգալի փոփոխություններին ուղղված միջոցառումներ: Ծրագիրն ունի ապակենտրոնացված բնույթ. այնը նդգրկում է Լոռու մարզի Վանաձոր և Սպիտակ քաղաքները` հարակից համայնքներով: Բացի այդ, հարևանությամբ գտնվող Տավուշի մարզի Դիլիջան քաղաքը ևս ներառված է ծրագրում։

Հյուրերը, ովքեր Հայաստան են ժամանել Ծրագրի վերջնական գնահատում իրականացնելու նպատակով, ներկայացրել են նախարարին, որ ծրագրի նախապատրաստական փուլն արդեն ավարտվում է, և շուտով կմեկնարկի Ծրագրի իրագործման փուլը: Նախարարը կարևորել է Ծրագրի արագ իրականացումը, ինչպես նաև առաջարկել է թափոնների կառավարման գոտիներում ընդգրկել Ստեփանավան քաղաքը, Թումանյանի խոշորացված համայնքը: Նախարարն ընդգծել է, որ ընդգրկված տարածքների ընդլայնումը միմիայն կնպաստի Ծրագրի իրագործելիությանը: Հանդիպմանը քննարկվել է նաև Տավուշի մարզի կոշտ կենցաղային թափոնների կառավարման համակարգ ստեղծելու հարցը: Բանկի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել մշակելու Տավուշի աղբահանության ծրագրի տեխնիկատնտեսական հիմնավորումը:


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի ՏԻՄ ներկայացուցիչների համար մեկնարկում է հանրային կառավարման առցանց կրթական ծրագիր
Հայաստանի ՏԻՄ ներկայացուցիչների համար մեկնարկում է հանրային կառավարման առցանց կրթական ծրագիր

15:02

29 09 2026

Եվրոպական տարածաշրջանների կոմիտեն (European Committee of the Regions, CoR)՝ Արևելյան...

Երևանի քաղաքապետարանում քննարկվել են ֆիսկալ ապակենտրոնացման և համայնքային կրթության զարգացման հարցեր
Երևանի քաղաքապետարանում քննարկվել են ֆիսկալ ապակենտրոնացման և համայնքային կրթության զարգացման հարցեր

18:00

24 09 2026

Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը քաղաքապետարանում հյուրընկալել է Հայաստանի...

Հայաստանի համայնքների միության գխավոր տնօրենը հյուրընկալել է SALAR International-ի գործընկերներին
Հայաստանի համայնքների միության գխավոր տնօրենը հյուրընկալել է SALAR International-ի գործընկերներին

10:25

24 09 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը Միության գրասենյակում...

Արմեն Հարությունյանը մասնակցել է Հայաստանում ապակենտրոնացման բարեփոխումների առաջընթացին նվիրված քննարկմանը
Արմեն Հարությունյանը մասնակցել է Հայաստանում ապակենտրոնացման բարեփոխումների առաջընթացին նվիրված քննարկմանը

16:17

23 09 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը սեպտեմբերի 22-ին մասնակցել է...

ԱԲ գործիքների կիրառման հնարավորությունները քննարկվել են Համաշխարհային բանկում
ԱԲ գործիքների կիրառման հնարավորությունները քննարկվել են Համաշխարհային բանկում

13:28

17 09 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հանդիպում է ունեցել...

Հանդիպում համայնքների ղեկավարների հետ
Հանդիպում համայնքների ղեկավարների հետ

17:19

09 09 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը և «Հայաստանի...