Քննարկում՝ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի դրամաշնորհառուների հետ

Քննարկում՝ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի դրամաշնորհառուների հետ

14.08.2018

Օգոստոսի 14-ին Իրավաբանների հայկական ասոցիացիայի գրասենյակում «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ կոալիցիաների ստեղծման և որոշ ոլորտային խնդիրների լուծման նպատակով տրամադրված դրամաշնորհառուների հետ հանդիպում: 

Այդ ընթացքում դրամաշնորհառուները ներկայացրին, թե անցած երեք ամիսների ընթացքում ինչ են արել իրենց ծրագրով, ինչ հաջողություններ ու խնդիրներ են ունեցել և երբ են կոալիցիաները պաշտոնապես գրանցելու:

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի (ղեկավար կազմակերպություն), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, Հայաստանի համայնքների միություն (ՀՀՄ) ԻԱՄ-ի, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Փոքր և միջին ձեռնարկատիրության համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի, ինչպես նաև «Ագորա Սենթրալ Յուրըփ» չեխական ՀԿ-ի համատեղ կոնսորցիումով:

Բացման խոսքով հանդես եկավ Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար Կարեն Զոդոյանը: Ներկա էին նաև ծրագիրն իրականացնող կոնսորցիումի անդամները, որոնցից յուրաքանչյուրը վերահսկում է կոնկրետ ծրագրեր: Օրինակ՝ ՀՀՄ-ն վերահսկում է «Մասնակցային մոնիթորինգ՝ հանուն խելացի համայնքների ստեղծման Հայաստանում» և  «ՔՀԿ-ները հանուն կայուն և թափանցիկ էներգետիկ զարգացման» ծրագրերի ընթացքը: Հանդիպմանը ներկա էր ՀՀՄ գործադիր տնօրեն Նատալյա Լափաուրին:

Ենթադրամաշնորհառու էներգետիկ ծրագրերի վերաբերյալ իր տեսակետները ներկայացրեց «Էներգախնայողության աջակցման հիմնադրամ» ՀԿ կայուն էներգետիկայի ծրագրերի համակարգող Թամարա Բաբայանը: Նշենք, որ Թամարա Բաբայանի հետ հարցազրույցը կներկայացնեն հաջորդիվ, որտեղ տիկին Բաբայանն ավելի մանրամասն կներկայացնի էներգետիկ ծրագրերի վերաբերյալ իր դիտարկումները:

Ենթադրամաշնորհառու ծրագրերի վերաբերյալ իր դիտարկումները ներկայացրեց «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի մոնիթորինգի և գնահատման մասնագետ Նարինե Մեժլումյանը:

 


NEWS

Ուշադրություն. «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով կարճ տեսահոլովակների և անիմացիաների մրցույթ երիտասարդների համար
Ուշադրություն. «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով կարճ տեսահոլովակների և անիմացիաների մրցույթ երիտասարդների համար

15:00

09 06 2025

2025 թվականի հունիսի 10-ից մինչև 12-ը նշվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy...

Ուշադրություն. «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով լուսանկարչական մրցույթ երեխաների և երիտասարդների համար
Ուշադրություն. «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով լուսանկարչական մրցույթ երեխաների և երիտասարդների համար

14:34

09 06 2025

2025 թվականի հունիսի 10-ից մինչև 12-ը նշվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy...

Ուշադրություն. «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով նկարչական մրցույթ երեխաների և երիտասարդների համար
Ուշադրություն. «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով նկարչական մրցույթ երեխաների և երիտասարդների համար

12:55

09 06 2025

2025 թվականի հունիսի 10-ից մինչև 12-ը նշվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy...

Ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (EU Sustainable Energy Week) 2025 թվականին կնշվի հունիսի 10-12-ը
Ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (EU Sustainable Energy Week) 2025 թվականին կնշվի հունիսի 10-12-ը

16:44

22 04 2025

Արդեն ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (ԵՄ ԿԷՇ, EU...