Քննարկում՝ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի դրամաշնորհառուների հետ
14.08.2018
Օգոստոսի 14-ին Իրավաբանների հայկական ասոցիացիայի գրասենյակում «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ կոալիցիաների ստեղծման և որոշ ոլորտային խնդիրների լուծման նպատակով տրամադրված դրամաշնորհառուների հետ հանդիպում:
Այդ ընթացքում դրամաշնորհառուները ներկայացրին, թե անցած երեք ամիսների ընթացքում ինչ են արել իրենց ծրագրով, ինչ հաջողություններ ու խնդիրներ են ունեցել և երբ են կոալիցիաները պաշտոնապես գրանցելու:
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի (ղեկավար կազմակերպություն), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, Հայաստանի համայնքների միություն (ՀՀՄ) ԻԱՄ-ի, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Փոքր և միջին ձեռնարկատիրության համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի, ինչպես նաև «Ագորա Սենթրալ Յուրըփ» չեխական ՀԿ-ի համատեղ կոնսորցիումով:
Բացման խոսքով հանդես եկավ Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար Կարեն Զոդոյանը: Ներկա էին նաև ծրագիրն իրականացնող կոնսորցիումի անդամները, որոնցից յուրաքանչյուրը վերահսկում է կոնկրետ ծրագրեր: Օրինակ՝ ՀՀՄ-ն վերահսկում է «Մասնակցային մոնիթորինգ՝ հանուն խելացի համայնքների ստեղծման Հայաստանում» և «ՔՀԿ-ները հանուն կայուն և թափանցիկ էներգետիկ զարգացման» ծրագրերի ընթացքը: Հանդիպմանը ներկա էր ՀՀՄ գործադիր տնօրեն Նատալյա Լափաուրին:
Ենթադրամաշնորհառու էներգետիկ ծրագրերի վերաբերյալ իր տեսակետները ներկայացրեց «Էներգախնայողության աջակցման հիմնադրամ» ՀԿ կայուն էներգետիկայի ծրագրերի համակարգող Թամարա Բաբայանը: Նշենք, որ Թամարա Բաբայանի հետ հարցազրույցը կներկայացնեն հաջորդիվ, որտեղ տիկին Բաբայանն ավելի մանրամասն կներկայացնի էներգետիկ ծրագրերի վերաբերյալ իր դիտարկումները:
Ենթադրամաշնորհառու ծրագրերի վերաբերյալ իր դիտարկումները ներկայացրեց «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի մոնիթորինգի և գնահատման մասնագետ Նարինե Մեժլումյանը:
18:52
29 08 2025
Օգոստոսի 28-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից պարգևատրվեցին «ԵՄ...
18:37
29 08 2025
Օգոստոսի 28-ին Աբովյանի երեխաների աջակցության կենտրոնում կազմակերպված պարգևատրման արարողության...
18:28
29 08 2025
Օգոստոսի 28-ին Ակունք համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից...
18:39
26 08 2025
Իջևանի համայնքապետարանում օգոստոսի 25-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի...
17:47
26 08 2025
Օգոստոսի 25-ին «Արթիկի երիտասարդների տուն» կենտրոնում կազմակերպված պարգևատրման...
14:43
26 08 2025
Օգոստոսի 25-ին Թալին համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից...
22
Nov
26
Oct
25
Oct