ԵԽ Կոնգրեսը կոչ է անում Թուրքիայի իշխանություններին դադարեցնել համայնքներում կառավարության կողմից վստահելի անձանց նշանակումը և համայնքի ղեկավարների՝ առանց դատարանի վճռի լիազորությունների դադարեցումը

ԵԽ Կոնգրեսը կոչ է անում Թուրքիայի իշխանություններին դադարեցնել համայնքներում կառավարության կողմից վստահելի անձանց նշանակումը և համայնքի ղեկավարների՝ առանց դատարանի վճռի լիազորությունների դադարեցումը

02.03.2022

Փետրվարի 28-ին տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքայի իշխանությունների կոնգրեսի Մոնիտորինգի հանձնաժողովի հեռավար նիստը:

Մոնիտորինգի հանձնաժողովի նիստի օրակարգային հարցերից էր  Թուրքիայում Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի իրականացման հետ կապված մոնիտորինգային զեկույցի քննարկումը: Փաստաթղթում հանձնաժողովը մտահոգություն է հայտնել Թուրքիայում Տեղական ինքնակառավարման ոլորտում հետընթացի հետ կապված: Զեկույցում ամրագրված է. «2019 թվականին Թուրքիայում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում մասնակցության տպավորիչ ցուցանիշը (ավելի քան 84%), որն ամենաբարձրներից մեկն է Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում, ցույց է տալիս քաղաքացիների մեծ հետաքրքրություն տեղական ինքնակառավարման նկատմամբ։ Այնուամենայնիվ, ընդհանուր առմամբ, Թուրքիայում հետընթաց է գրանցվել տեղական ինքնակառավարման առումով»: Զեկույցում նաև ափսոսանք է հայտնվում այն մասին, որ մարզային ընտրական վարչակազմը ՏԻՄ ընտրություններում հաղթած մի քանի թեկնածուների մերժել է տրամադրել վկայական: Կոնգրեսի Մոնիտորինգի հանձնաժողովի մտահոգության առարկան է դարձել նաև մարզպետի՝ համայնքների գործունեության նկատմամբ վերահսկողական գործառույթների իրականացումը՝ որպես պետական գործակալ և նահանգային գործադիր կոմիտեի նախագահ: Փաստաթղթում ամրագրված է, որ սա հակասում է Խարտիայի սկզբունքներին և նշանակում է վարչական վերահսկողության տեղական իշխանությունների գործունեության և որոշումների նկատմամբ:

Կոնգրեսը Թուրքիայի իշխանություններին հորդորում է դադարեցնել քաղաքապետերի՝ առանց դատարանի որոշումների լիազորությունների դադարեցման ներկայիս պրակտիկան և  հարգել անմեղության կանխավարկածը, ինչպես նաև հարգանք ցուցաբերել ժողովրդավարական ճանապարհով ընտրված պաշտոնյաների համակարգի նկատմամբ: «Թուրքիայի իշխանություններին կոչ ենք անում այլևս չշարունակել այսպես կոչված կառավարական վստահելի անձանց նշանակման պրակտիկան այն քաղաքապետարաններում, որտեղ համայնքի ընտրված ղեկավարների լիազորությունները դադարեցված են»,- նշված է զեկույցում:

Կոնգրեսը նաև կոչ է անում իրավական փոփոխություններ իրականացնել, որպեսզի մարզային իշխանության ղեկավարը իրավասու չլինի խառնվել համայնքային իշխանության գործունեությանը:

Ըստ Մոնիտորինգի հանձնաժողովի զեկույցի՝ վերոնշյալ խնդիրերը լուրջ հարված են հասցնում Թուրքիայում տեղական ժողովրդավարությանը և Թուրքիայի կողմից Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի սկզբունքների իրականացմանը:

 

 


 


NEWS

Tigran Avinyan participe à Tokyo à l’événement G-NETS / SusHi Tech Tokyo 2026
Tigran Avinyan participe à Tokyo à l’événement G-NETS / SusHi Tech Tokyo 2026

00:14

29 04 2026

Le maire d’Erevan et président de l’Union des communautés...

Réunion au sein de l’Inspection
Réunion au sein de l’Inspection

22:30

22 04 2026

Le directeur exécutif de l’Union des communautés d’Arménie,...

Réunion à la GIZ
Réunion à la GIZ

16:58

20 04 2026

Armen Harutyunyan, directeur exécutif de l’Union des communautés...

Le Congrès du Conseil de l’Europe examine l’application de la Charte européenne de l’autonomie locale en Arménie
Le Congrès du Conseil de l’Europe examine l’application de la Charte européenne de l’autonomie locale en Arménie

23:58

09 04 2026

Une délégation du  Congrès des pouvoirs locaux et régionaux du...

Ouverture de la 50e Session Anniversaire du Congrès du CdE à Strasbourg : l'Arménie représentée par une délégation renouvelée
Ouverture de la 50e Session Anniversaire du Congrès du CdE à Strasbourg : l'Arménie représentée par une délégation renouvelée

19:23

29 03 2026

Du 31 mars au 2 avril, Strasbourg accueillera la 50e session anniversaire du Congrès des...