
«Պետք է եղել՝ ես եմ դեղատան աշխատակցի հետ գնացել քաղաք, որ անհրաժեշտ նյութեր առնենք, բերենք, քանի որ ճանապարհը փակ է». Օշական համայնքի ղեկավար
06.04.2020
ՀՀ Արագածոտնի մարզի Օշական համայնքում բնակիչները հիմնականում պահպանում են ինքնամեկուսացման կանոնները: Նրանք այս օրերին հիմնականում զբաղվում են գյուղատնտեսական աշխատանքներով: Համայնքի ղեկավար Արամ Ներսիսյանի բնորոշմամբ՝ «դաշտերում ինքնամեկուսացում է»:
Հայաստանի համայնքների միության «Համայնքներն արտակարգ դրության օրերին» նախաձեռնության շրջանակներում Արամ Ներսիսյանից հետաքրքրվեցինք՝ բնակիչները գյուղից դուրս գալի՞ս են, նա պատասխանեց. «Բոլորն իրենց դաշտերում, այգիներում գյուղատնտեսությամբ են: Գյուղից հազվադեպ են դուրս գալիս: Միայն հրատապ կարիքի դեպքում են դուրս գալիս: Գյուղատնտեսական աշխատանքներն էլ դաշտերում են»:
Համայնքապետարանում աշխատում են երեք-չորս հոգով երեք-չորս ժամյա գրաֆիկով՝ կազմակերպչական աշխատանքների համար:
Խոսելով համայնքում ախտահանման, վարակազերծման աշխատանքների մասին՝ Արամ Ներսիսյանը տեղեկացրեց. «Համայնքում երկու օրը մեկ ախտահանման աշխատանքներ են իրականացվում՝ խանութներում, դեղատներում, եկեղեցիներում, պետական հիմնարկներում»:
Արամ Ներսիսյանին հարցրինք՝ համավարակի տարածման առաջին օրերին որպես համայնքի ղեկավար ի՞նչ դժվարությունների է բախվել, արդյոք բարդ չէ՞ր այս նոր իրավիճակում կողմնորոշվելը, նա պատասխանեց. «Սա բոլորի համար էլ անակնկալ էր. ոչ մեկ նման իրավիճակի պատրաստ չէր: Վայրկյանական՝ տեղում պետք է որոշում կայացնեինք՝ ինչ աշխատանքներ կատարել: Սկզբում ոչ, բայց հետո կարծես համայնքների ժողովուրդն և համայնքների ղեկավարությունը սկսեցին կողմնորոշվել: Խնդիրները հիմնականում ժողովրդի հետ էին կապված. լուրջ չէին ընդունում ինքնամեկուսացման անհրաժեշտությունը: Բացատրում էինք՝ թաղում, թե միջոցառում, արգելում էին: Բնականաբար, զենքով չէինք արգելում, այլ բացատրական աշխատանքներով: Բացատորւմ էինք, որ թաղում գնալով չէ հարգանքը, ասում էինք՝ կարող է վարակը տարածենք: Հարգանքը դա է, որ վարակը չտարածես: Դրա համար, փառք Աստծո, այս պահին Օշականում մենք վարակակիր չունենք»:
Արամ Ներսիսյանի կարծիքով՝ բարդ օրերը դեռ առջևում են: Նա սպասում է վարակի հետևանքով առաջացած հարվածին, որ մարդիկ պիտի գան՝ սոցիալապես անպահովները, օգնության համար դիմեն: Հետաքրքրվեցինք՝ որպես համայնքի ղեկավար այս առումով ծրագիր ունի՞, ինչպե՞ս է այդ խնդիրներին լուծում տալու, Արամ Ներսիսյանը պատասխանեց. «Հիմնական ծրագիրը գումար հետ գցելն է. գումար լինի, ամեն ինչ էլ կլինի»:
Համայնքի ղեկավարը վստահեցրեց՝ համայնքի ղեկավար-ամբուլատորիայի տնօրեն, ոստիկանության տեսուչ մշտական կապի մեջ են: Կապի մեջ են նաև դեղատների հետ, որպեսզի անհրաժեշտ ախտահանման միջոցների, դեղերի պակաս չլինի, գները չբարձրացնեն: Այս առիթով Արամ Ներսիսյանը պատմեց. «Պետք է եղել՝ ես եմ դեղատան աշխատակցի հետ գնացել քաղաք, որ համապատասխան նյութեր առնենք, բերենք, քանի որ ճանապարհը փակ է»:

12:29
27 05 2026
Le 27 mai, un atelier organisé dans le cadre du programme « Développement...

01:09
22 05 2026
Armen Harutyunyan, directeur général de l’Association des Communes...

17:34
20 05 2026
La délégation arménienne participe à la conférence de haut...

23:31
18 05 2026
Le directeur exécutif de l’Union des communautés d’Arménie,...

12:42
14 05 2026
Le directeur exécutif de l’ Union des communautés d’Arménie ,...

15:00
12 05 2026
Armen Harutyunyan, directeur général de l’ Union des communautés...
22
Nov
26
Oct
25
Oct