«Պետք է եղել՝ ես եմ դեղատան աշխատակցի հետ գնացել քաղաք, որ անհրաժեշտ նյութեր առնենք, բերենք, քանի որ ճանապարհը փակ է». Օշական համայնքի ղեկավար

«Պետք է եղել՝ ես եմ դեղատան աշխատակցի հետ գնացել քաղաք, որ անհրաժեշտ նյութեր առնենք, բերենք, քանի որ ճանապարհը փակ է». Օշական համայնքի ղեկավար

06.04.2020

ՀՀ Արագածոտնի մարզի Օշական համայնքում բնակիչները հիմնականում պահպանում են ինքնամեկուսացման կանոնները: Նրանք այս օրերին հիմնականում զբաղվում են գյուղատնտեսական աշխատանքներով: Համայնքի ղեկավար Արամ Ներսիսյանի բնորոշմամբ՝ «դաշտերում ինքնամեկուսացում է»:

Հայաստանի համայնքների միության «Համայնքներն արտակարգ դրության օրերին» նախաձեռնության շրջանակներում Արամ Ներսիսյանից հետաքրքրվեցինք՝ բնակիչները գյուղից դուրս գալի՞ս են, նա պատասխանեց. «Բոլորն իրենց դաշտերում, այգիներում գյուղատնտեսությամբ են: Գյուղից հազվադեպ են դուրս գալիս: Միայն հրատապ կարիքի դեպքում են դուրս գալիս: Գյուղատնտեսական աշխատանքներն էլ դաշտերում են»:

Համայնքապետարանում աշխատում են երեք-չորս հոգով երեք-չորս ժամյա գրաֆիկով՝ կազմակերպչական աշխատանքների համար:

Խոսելով համայնքում ախտահանման, վարակազերծման աշխատանքների մասին՝ Արամ Ներսիսյանը տեղեկացրեց. «Համայնքում երկու օրը մեկ ախտահանման աշխատանքներ են իրականացվում՝  խանութներում, դեղատներում, եկեղեցիներում, պետական հիմնարկներում»:

Արամ Ներսիսյանին հարցրինք՝ համավարակի տարածման առաջին օրերին որպես համայնքի ղեկավար ի՞նչ դժվարությունների է բախվել, արդյոք բարդ չէ՞ր այս նոր իրավիճակում կողմնորոշվելը, նա պատասխանեց. «Սա բոլորի համար էլ անակնկալ էր. ոչ մեկ նման իրավիճակի պատրաստ չէր: Վայրկյանական՝ տեղում պետք է որոշում կայացնեինք՝ ինչ աշխատանքներ կատարել: Սկզբում ոչ, բայց հետո կարծես համայնքների ժողովուրդն և համայնքների ղեկավարությունը սկսեցին կողմնորոշվել: Խնդիրները հիմնականում ժողովրդի հետ էին կապված. լուրջ չէին ընդունում ինքնամեկուսացման անհրաժեշտությունը: Բացատրում էինք՝ թաղում, թե միջոցառում, արգելում էին: Բնականաբար, զենքով չէինք արգելում, այլ բացատրական աշխատանքներով: Բացատորւմ էինք, որ թաղում գնալով չէ հարգանքը, ասում էինք՝ կարող է վարակը տարածենք: Հարգանքը դա է, որ վարակը չտարածես: Դրա համար, փառք Աստծո, այս պահին Օշականում մենք վարակակիր չունենք»:

Արամ Ներսիսյանի կարծիքով՝ բարդ օրերը դեռ առջևում են: Նա սպասում է վարակի հետևանքով առաջացած հարվածին, որ մարդիկ պիտի գան՝ սոցիալապես անպահովները, օգնության համար դիմեն: Հետաքրքրվեցինք՝ որպես համայնքի ղեկավար այս առումով ծրագիր ունի՞, ինչպե՞ս է այդ խնդիրներին լուծում տալու, Արամ Ներսիսյանը պատասխանեց. «Հիմնական ծրագիրը գումար հետ գցելն է. գումար լինի, ամեն ինչ էլ կլինի»:

Համայնքի ղեկավարը վստահեցրեց՝ համայնքի ղեկավար-ամբուլատորիայի տնօրեն, ոստիկանության տեսուչ մշտական կապի մեջ են: Կապի մեջ են նաև դեղատների հետ, որպեսզի  անհրաժեշտ ախտահանման միջոցների, դեղերի պակաս չլինի, գները չբարձրացնեն: Այս առիթով Արամ Ներսիսյանը պատմեց. «Պետք է եղել՝ ես եմ դեղատան աշխատակցի հետ գնացել քաղաք, որ համապատասխան նյութեր առնենք, բերենք, քանի որ ճանապարհը փակ է»:

 


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հանդիպում տարբեր համայնքների PR պատասխանատուների հետ
Հանդիպում տարբեր համայնքների PR պատասխանատուների հետ

01:09

22 05 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը առցանց հանդիպում ունեցավ...

Հայկական պատվիրակությունը Քիշնևում մասնակցում է ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի 15-ամյակին նվիրված բարձր մակարդակի համաժողովին
Հայկական պատվիրակությունը Քիշնևում մասնակցում է ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի 15-ամյակին նվիրված բարձր մակարդակի համաժողովին

17:34

20 05 2026

Հայկական պատվիրակությունը Քիշնևում մայիսի 20-21-ը մասնակցում է ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝...

Արմեն Հարությունյանը Քիշնևում մասնակցելու է Արևելյան գործընկերության տարածաշրջանում Քաղաքապետերի դաշնագրի 15-ամյակին նվիրված համաժողովին
Արմեն Հարությունյանը Քիշնևում մասնակցելու է Արևելյան գործընկերության տարածաշրջանում Քաղաքապետերի դաշնագրի 15-ամյակին նվիրված համաժողովին

23:31

18 05 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը մայիսի 20-21-ին Մոլդովայի...

Արմեն Հարությունյանը ելույթով հանդես է եկել «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի շրջանակում կազմակերպված ուսուցողական սեմինարին
Արմեն Հարությունյանը ելույթով հանդես է եկել «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի շրջանակում կազմակերպված ուսուցողական սեմինարին

12:42

14 05 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը ելույթով հանդես է եկել...

Հայաստանի համայնքների միությունը և Salar International-ը քննարկել են համայնքների զարգացմանն ուղղված նոր համագործակցային ծրագրեր
Հայաստանի համայնքների միությունը և Salar International-ը քննարկել են համայնքների զարգացմանն ուղղված նոր համագործակցային ծրագրեր

15:00

12 05 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հանդիպել է Salar...