Խորհրդարանական լսումներ՝ «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների ու լրացումների հարցով

Խորհրդարանական լսումներ՝ «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների ու լրացումների հարցով

12.03.2020

Մարտի 12-ին տեղի ունեցան խորհրդարանական լսումներ՝ «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների ու լրացումների հարցով:

Լսումներին մասնակցեցին  համայնքների, հասարակական ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ոլորտի պատասխանատուներ: Մասնակցեց նաև Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը:

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական Հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը նշեց, որ քննարկումների առանցքում է Տավուշի մարզի Իջեւան եւ Լոռու մարզի Լերմոնտովո համայնքների միավորման հարցը: Նրա խոսքով՝ Հայաստանն այլ տարբերակ չունի, քան ապակենտրոնացումն է: Քննարկվեցին նաեւ ֆինանսական համահարթեցման մասին օրենսդրական փոփոխությունների հնարավորությունները:

Նա կարեւորեց շարունակական ապակենտրոնացումը եւ համայնքների միավորման գործընթացում խորհրդարանի դերը:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը հիմնական ելույթում նշեց, որ գործադիրը վարչատարածքային բարեփոխումների շարունակականության ապահովմամբ պայմանավորված առաջարկել է փոփոխություններ ու լրացումներ կատարել «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում: Այս համատեքստում նա անդրադարձավ Տավուշի մարզի Իջեւան եւ Լոռու մարզի Լերմոնտովո համայնքների միավորմանը:

Խորհրդարանականները, ոլորտի պատասխանատուները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն իրենց ելույթներում հարցադրումներ արեցին խոշորացման գործընթացի դրական եւ խնդրահարույց կողմերի վերաբերյալ:

Էմին Երիցյանը փաստելով, որ նախագծում ունենք երկու դեպք՝ մեկը շրջանային տարբերակով, մյուսը կետային, հարցրեց՝ արդյոք սա նշանակո՞ւմ է, որ մենք դեռևս հինգ տարի հետո էլ չունենք միասնական հայեցակարգ, թե ինչ ենք ուզում փոփոխել։ Էմին Երիցյանը խնդրեց նշել, թե նախկին խոշորացման ժամանակ ինչ սխալներ են եղել և որոնք են ձեռքբերումները: Նաև հետաքրքրվեց ՝ խորհրդարանական լսումներին մասնակցո՞ւմ են Իջևանի տարածաշրջանի 19 խոշորացվող համայնքների ներկայացուցիչները:

 

Էմին Երիցյանը նաև հետաքրքրվեց՝ կա՞ն արձանագրված փաստաթղթեր համայնքների բնակիչների հետ հանդիպումների վերաբերյալ, որտեղ երևում է նրանց կարծիքը:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ու հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանն իրենց ելույթներում անդրադարձան հնչած կարծիքներին ու գնահատականներին, խոսեցին խոշորացման ընձեռած հնարավորությունների մասին:

 


NEWS

Tigran Avinyan participe à Tokyo à l’événement G-NETS / SusHi Tech Tokyo 2026
Tigran Avinyan participe à Tokyo à l’événement G-NETS / SusHi Tech Tokyo 2026

00:14

29 04 2026

Le maire d’Erevan et président de l’Union des communautés...

Réunion au sein de l’Inspection
Réunion au sein de l’Inspection

22:30

22 04 2026

Le directeur exécutif de l’Union des communautés d’Arménie,...

Réunion à la GIZ
Réunion à la GIZ

16:58

20 04 2026

Armen Harutyunyan, directeur exécutif de l’Union des communautés...