
Խորհրդարանական լսումներ՝ «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների ու լրացումների հարցով
12.03.2020
Մարտի 12-ին տեղի ունեցան խորհրդարանական լսումներ՝ «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների ու լրացումների հարցով:
Լսումներին մասնակցեցին համայնքների, հասարակական ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ոլորտի պատասխանատուներ: Մասնակցեց նաև Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը:
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական Հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը նշեց, որ քննարկումների առանցքում է Տավուշի մարզի Իջեւան եւ Լոռու մարզի Լերմոնտովո համայնքների միավորման հարցը: Նրա խոսքով՝ Հայաստանն այլ տարբերակ չունի, քան ապակենտրոնացումն է: Քննարկվեցին նաեւ ֆինանսական համահարթեցման մասին օրենսդրական փոփոխությունների հնարավորությունները:
Նա կարեւորեց շարունակական ապակենտրոնացումը եւ համայնքների միավորման գործընթացում խորհրդարանի դերը:
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը հիմնական ելույթում նշեց, որ գործադիրը վարչատարածքային բարեփոխումների շարունակականության ապահովմամբ պայմանավորված առաջարկել է փոփոխություններ ու լրացումներ կատարել «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում: Այս համատեքստում նա անդրադարձավ Տավուշի մարզի Իջեւան եւ Լոռու մարզի Լերմոնտովո համայնքների միավորմանը:
Խորհրդարանականները, ոլորտի պատասխանատուները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն իրենց ելույթներում հարցադրումներ արեցին խոշորացման գործընթացի դրական եւ խնդրահարույց կողմերի վերաբերյալ:
Էմին Երիցյանը փաստելով, որ նախագծում ունենք երկու դեպք՝ մեկը շրջանային տարբերակով, մյուսը կետային, հարցրեց՝ արդյոք սա նշանակո՞ւմ է, որ մենք դեռևս հինգ տարի հետո էլ չունենք միասնական հայեցակարգ, թե ինչ ենք ուզում փոփոխել։ Էմին Երիցյանը խնդրեց նշել, թե նախկին խոշորացման ժամանակ ինչ սխալներ են եղել և որոնք են ձեռքբերումները: Նաև հետաքրքրվեց ՝ խորհրդարանական լսումներին մասնակցո՞ւմ են Իջևանի տարածաշրջանի 19 խոշորացվող համայնքների ներկայացուցիչները:
Էմին Երիցյանը նաև հետաքրքրվեց՝ կա՞ն արձանագրված փաստաթղթեր համայնքների բնակիչների հետ հանդիպումների վերաբերյալ, որտեղ երևում է նրանց կարծիքը:
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ու հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանն իրենց ելույթներում անդրադարձան հնչած կարծիքներին ու գնահատականներին, խոսեցին խոշորացման ընձեռած հնարավորությունների մասին:

23:31
18 05 2026
Armen Harutyunyan, Executive Director of the Communities Association of Armenia, will...

12:42
14 05 2026
The Executive Director of the Union of Communities of Armenia , Armen Harutyunyan , delivered...

15:00
12 05 2026
Armen Harutyunyan, Director General of the Union of Communities of Armenia , met with Lena...

00:14
29 04 2026
Yerevan Mayor and President of the Union of Communities of Armenia, Tigran Avinyan, is...

22:30
22 04 2026
The Executive Director of the Union of Communities of Armenia, Armen Harutyunyan, met with...

16:58
20 04 2026
Armen Harutyunyan, Executive Director of the Union of Communities of Armenia, was hosted at the...
22
Nov
26
Oct
25
Oct