Կոռուպցիայի դեմ պայքարի՝ ուղղակի վերևից ներքև մոտեցումները կարող են լրացվել հորիզոնական մոտեցմամբ. Քրիստիննե Գրիգորյան

Կոռուպցիայի դեմ պայքարի՝ ուղղակի վերևից ներքև մոտեցումները կարող են լրացվել հորիզոնական մոտեցմամբ. Քրիստիննե Գրիգորյան

04.03.2020

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը մարտի 4-ին Երևանում անցկացված «Քաղաքական բարեվարքությունը և էթիկան տեղական կառավարման համակարգում» խորագրով համաժողովին հայտարարեց, որ ՀՀ կառավարության հաստատած՝ կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարության կարևորագույն ուղղությունների մեկը համայնքային, տարածքային, տեղական մակարդակով կոռուպցիայի դեմ պայքարն է և վստահեցրեց, որ սա նոր ռազմավարության համեմատական առնչությունն է:

Նախարարի տեղակալը նաև հայտարարեց. «Ընդհանրապես մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նախկինում կոռուպցիայի դեմ պայքարի՝ ուղղակի վերևից ներքև մոտեցումները կարող են լրացվել հորիզոնական մոտեցմամբ»:

Քրիստիննե Գրիգորյանը վերահաստատեց, որ կառավարության համար կոռուպցիայի դեմ պայքարն առաջնահերթություն է: Միևնույն ժամանակ նշեց. «Հեռու ենք այն մտքից, որ միայն քաղաքական կամքը բավարար է կոռուպցիայի դեպ պայքարում: Սրա համար տեղական և կենտրոնական մակարդակում ինստիտուցիոնալ զարգացում է անհրաժեշտ:

Նշենք, որ «Քաղաքական բարեվարքությունը և էթիկան տեղական կառավարման համակարգում» խորագրով համաժողովն իրականացվեց Եվրոպայի խորհրդի  տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (Կոնգրես) կողմից «Հայաստանի համայնքների միաության հզորացում և թափանցիկ, մասնակցային տեղական ինքնակառավարումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում: Այն իրականացվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսական աջակցությամբ՝ Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի կողմից՝ Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2019-2022թթ․ ծրագրի շրջանակներում:

Համաժողովի նպատակն է քննարկել տեղական ընտրված ներկայացուցիչների քաղաքական բարեվարքությանն առնչվող խնդիրները և նախանշել տեղական ինքնակառավարման մարմիններում հակակոռուպցիոն քաղաքականության իրականացմանն աջակցելուն ուղղված անհրաժեշտ քայլերը:

 


NEWS

Tigran Avinyan participe à Tokyo à l’événement G-NETS / SusHi Tech Tokyo 2026
Tigran Avinyan participe à Tokyo à l’événement G-NETS / SusHi Tech Tokyo 2026

00:14

29 04 2026

Le maire d’Erevan et président de l’Union des communautés...

Réunion au sein de l’Inspection
Réunion au sein de l’Inspection

22:30

22 04 2026

Le directeur exécutif de l’Union des communautés d’Arménie,...

Réunion à la GIZ
Réunion à la GIZ

16:58

20 04 2026

Armen Harutyunyan, directeur exécutif de l’Union des communautés...

Le Congrès du Conseil de l’Europe examine l’application de la Charte européenne de l’autonomie locale en Arménie
Le Congrès du Conseil de l’Europe examine l’application de la Charte européenne de l’autonomie locale en Arménie

23:58

09 04 2026

Une délégation du  Congrès des pouvoirs locaux et régionaux du...

Ouverture de la 50e Session Anniversaire du Congrès du CdE à Strasbourg : l'Arménie représentée par une délégation renouvelée
Ouverture de la 50e Session Anniversaire du Congrès du CdE à Strasbourg : l'Arménie représentée par une délégation renouvelée

19:23

29 03 2026

Du 31 mars au 2 avril, Strasbourg accueillera la 50e session anniversaire du Congrès des...