
Կոռուպցիայի դեմ պայքարի՝ ուղղակի վերևից ներքև մոտեցումները կարող են լրացվել հորիզոնական մոտեցմամբ. Քրիստիննե Գրիգորյան
04.03.2020
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը մարտի 4-ին Երևանում անցկացված «Քաղաքական բարեվարքությունը և էթիկան տեղական կառավարման համակարգում» խորագրով համաժողովին հայտարարեց, որ ՀՀ կառավարության հաստատած՝ կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարության կարևորագույն ուղղությունների մեկը համայնքային, տարածքային, տեղական մակարդակով կոռուպցիայի դեմ պայքարն է և վստահեցրեց, որ սա նոր ռազմավարության համեմատական առնչությունն է:
Նախարարի տեղակալը նաև հայտարարեց. «Ընդհանրապես մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նախկինում կոռուպցիայի դեմ պայքարի՝ ուղղակի վերևից ներքև մոտեցումները կարող են լրացվել հորիզոնական մոտեցմամբ»:
Քրիստիննե Գրիգորյանը վերահաստատեց, որ կառավարության համար կոռուպցիայի դեմ պայքարն առաջնահերթություն է: Միևնույն ժամանակ նշեց. «Հեռու ենք այն մտքից, որ միայն քաղաքական կամքը բավարար է կոռուպցիայի դեպ պայքարում: Սրա համար տեղական և կենտրոնական մակարդակում ինստիտուցիոնալ զարգացում է անհրաժեշտ:
Նշենք, որ «Քաղաքական բարեվարքությունը և էթիկան տեղական կառավարման համակարգում» խորագրով համաժողովն իրականացվեց Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (Կոնգրես) կողմից «Հայաստանի համայնքների միաության հզորացում և թափանցիկ, մասնակցային տեղական ինքնակառավարումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում: Այն իրականացվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսական աջակցությամբ՝ Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի կողմից՝ Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2019-2022թթ․ ծրագրի շրջանակներում:
Համաժողովի նպատակն է քննարկել տեղական ընտրված ներկայացուցիչների քաղաքական բարեվարքությանն առնչվող խնդիրները և նախանշել տեղական ինքնակառավարման մարմիններում հակակոռուպցիոն քաղաքականության իրականացմանն աջակցելուն ուղղված անհրաժեշտ քայլերը:

00:14
29 04 2026
Yerevan Mayor and President of the Union of Communities of Armenia, Tigran Avinyan, is...

22:30
22 04 2026
The Executive Director of the Union of Communities of Armenia, Armen Harutyunyan, met with...

16:58
20 04 2026
Armen Harutyunyan, Executive Director of the Union of Communities of Armenia, was hosted at the...

23:58
09 04 2026
A delegation from the Congress of Local and Regional Authorities of the Council of Europe...

22:04
09 04 2026
Armen Galjyan, Head of the Armenian delegation to the Congress of Local and Regional Authorities...

19:23
29 03 2026
From March 31 to April 2, Strasbourg, France, will host the landmark 50th Session of the...
22
Nov
26
Oct
25
Oct