
Ռեգիոնների եվրոպական ակադեմիայի պատվավոր անդամ Հենրի Մալոսը՝ Հայաստանի համայնքների միությունում
20.03.2019
Մարտի 14-ին Հայաստանի համայնքների միությունում հյուրընկալվեց Ռեգիոնների եվրոպական ակադեմիայի պատվավոր անդամ, Եվրոպական տնտեսական և սոցիալական հանձնաժողովի նախկին նախագահ, հանձնաժողովի անդամ Հենրի Մալոսը:
Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը ներկայացրեց Հայաստանի համայնքների միության գործունեության ուղղությունները, նպատակները, միջազգային համագործակցությունն ու Հայաստանում իրականացվող աշխատանքները: Մանրամասն ներկայացվեց, թե ինչպիսի համագործակցություն ունի Հայաստանի համայնքների միությունը Եվրոպայի խորհրդի, Եվրոպական միության հետ և Արևելյան գործընկերության շրջանակում: Էմին Երիցյանը շեշտեց՝ Միության հիմնական ուղղություններից է ընտրված և նշանակովի պաշտոնյաների վերապատրաստումները: Այս առիթով մանրամասնեց. «Հայաստանի համայքների միությունը 10-ից ավելի տարիներ իրականացնում է տարեկան 1000-ից ավելի համայնքային ծառայողների, համայնքների PR պատասխանատուների, լրագրողների, ավագանիների և նորընտիր համայնքի ղեկավարների վերապատրաստումներ»:
Էմին Երիցյանի փաստմամբ՝ Միության գործունեության մյուս ուղղությունը արտաքին կապերն են. «ԵԽ Կոնգրեսում, CORLEAP-ում մենք ունենք պատվիրակություն: Մենք համակարգում ենք նաև մեր համայնքների արտաքին կապերը: Ամենակարևորներից է Ֆրանկոֆոնիան, ֆրանսիական համագործակցությունը: Այս ծրագրերի գծով ունենք մեծ համագործակցություն»:
Հենրի Մալոսն ի պատասխան նշեց. « Մեծապես տպավորված եմ Հայաստանի համայնքների միության՝ ծրագրերի իրականացման բնագավառում ակտիվությամբ և Միության կողմից կարողությունների զարգացմամբ: Մասնավորապես տպավորիչ են աշխատակազմերի, ընտրված անդամների վերապատրաստումները, էներգախնայողության ծրագրերը, տնտեսական զարգացման, քաղաքացիների հետ երկխոսության ապահովմանն ուղղված ծրագրերը»:
Հանդիպման ավատին Հենրի Մալոսը կարծիք հայտնեց, որ տեսնում է լավ հեռանկար Ռեգիոնների եվրոպական ակադեմիայի և Հայաստանի համայնքների միության միջև համագործակցության առումով հատկապես համայնքների անկախության և կարողությունների զարգացման ոլորտում:

01:09
22 05 2026
Armen Harutyunyan, directeur général de l’Association des Communes...

17:34
20 05 2026
La délégation arménienne participe à la conférence de haut...

23:31
18 05 2026
Le directeur exécutif de l’Union des communautés d’Arménie,...

12:42
14 05 2026
Le directeur exécutif de l’ Union des communautés d’Arménie ,...

15:00
12 05 2026
Armen Harutyunyan, directeur général de l’ Union des communautés...

00:14
29 04 2026
Le maire d’Erevan et président de l’Union des communautés...
22
Nov
26
Oct
25
Oct