
Տեղի ունեցավ Հայաստանի համայնքների միության Խորհրդի նիստը
15.01.2020
Հունվարի 11-ին Երևանում տեղի ունեցավ Հայաստանի համայնքների միության հանրապետական խորհրդի նիստը:
Նիստին ներկա տասնյակ համայնքի ղեկավարներ և փորձագետներ քննարկեցին տեղական ինքնակառավարման ոլորտին առնչվող շրջանառության մեջ գտնվող օրենսդրական ակտերի, նախագծերի վերաբերյալ Միության Հանրապետական խորհրդի դիրքորոշմանն առնչվող հարցեր, տարբեր միջազգային հարթակներում Հայաստանի ներկայացվածությանն առնչվող և ներքին կազմակերպական խնդիրներ:
Միության Հանրապետական խորհուրդը ձևավորվում, և դրա կազմն ընտրվում է Ընդհանուր ժողովի կողմից՝ հինգ տարի ժամկետով: Հանրապետական խորհրդի նիստերը գումարվում են տարեկան առնվազն մեկ անգամ: Միության անդամ յուրաքանչյուր քաղաքային համայնքի ղեկավար, քաղաքային բնակավայր պարունակող համայնքի ղեկավար Հանրապետական խորհրդի անդամ է: Հանրապետական խորհրդի անդամ գյուղական համայնքների թիվը հավասար է խորհրդի անդամ քաղաքային համայնքների թվին՝ յուրաքանչյուր մարզից 4-8 համայնքի ներկայացվածությամբ: Հանրապետական խորհուրդը նաև սահմանել է հատուկ քվոտա՝ իր կազմում համայնքի կին ղեկավարների ներկայացվածությունն ապահովելու նպատակով:

12:29
27 05 2026
Le 27 mai, un atelier organisé dans le cadre du programme « Développement...

01:09
22 05 2026
Armen Harutyunyan, directeur général de l’Association des Communes...

17:34
20 05 2026
La délégation arménienne participe à la conférence de haut...

23:31
18 05 2026
Le directeur exécutif de l’Union des communautés d’Arménie,...

12:42
14 05 2026
Le directeur exécutif de l’ Union des communautés d’Arménie ,...

15:00
12 05 2026
Armen Harutyunyan, directeur général de l’ Union des communautés...
22
Nov
26
Oct
25
Oct