Ինքնամեկուսացման կանոններն ավելի արտակարգ պետք է պահպանել. Աշնակ համայնքի ղեկավար

Ինքնամեկուսացման կանոններն ավելի արտակարգ պետք է պահպանել. Աշնակ համայնքի ղեկավար

27.03.2020

Հայաստանի համայնքների միությունն ամենօրյա գրաֆիկով ներկայացնում է, թե ինչ իրավիճակ է տիրում ՀՀ համայնքներում: «Համայնքներն արտակարգ դրության ժամանակ» խորագրի ներքո իրականացվող նախաձեռնության շրջանակներում ներկայացնում ենք տեղեկություններ ՀՀ Արագածոտնի մարզի Աշնակ համայնքում  կորոնավիրուսի կանխարգելման համար իրականացվող ախտահանման աշխատանքների վերաբերյալ:

Զրուցեցինք ՀՀ Արագածոտնի մարզի Աշնակ համայնքի ղեկավար Խաչիկ Տոնոյանի հետ:

-Այս օրերին համայնքային կյանքն ինչպե՞ս է ընթանում, համայնքի բնակիչները պահպանո՞ւմ են ինքնամեկուսացման կանոնները:

-Մեր համայնքում խուճապ չկա, բնակիչների 70 տոկոսը ինքնամեկուսացման կանոնները պահպանում է: Բայց այդ կանոններն ավելի արտակարգ պետք է պահպանել, որպեսզի այս իրավիճակից դուրս գանք:

-Կորոնավիրուսի կանխարգելման համար ի՞նչ ախտահանման աշխատանքներ են իրականացվում համայնքում:

-Ախտահանում ենք համայնքի խանութներն ու համայնքապետարանը: Մեր համայնքում բազմաբնակարան շենքեր չկան. բոլորն առանձնատներ են: Ախտահանման համար սրսկման ապարատ ենք գնել, ձեռք բերել ախտահանիչ նյութեր: Դիմակնով, ձեռնոցներով, բոլոր անվտանգության կանոնները պահպանելով՝ ամեն օր համայնքում իրականացնում ենք ախտահանման աշխատանքներ:

-Այս պահին համայնքն ի՞նչ օգնության կարիք ունի:

-Ամեն ինչ նորմալ է: Արդեն ձեռք ենք բերել ախտահանման համար անհրաժեշտ նյութերն ու պարագաները, բայց դիմակների խնդիր ունենք:

-Ձեր կարծիքով՝ այսպիսի արտակարգ իրավիճակում աշխատելուն ՀՀ համայնքները պատրա՞ստ են, թե ոչ:

-Կարծում եմ՝ պատրաստ են: Համայնքները չես համեմատի Երևան քաղաքի հետ: Յուրաքանչյուր համայնքում էլ բոլորն ունեն փակոցներ:

 


NEWS

Tigran Avinyan participe à Tokyo à l’événement G-NETS / SusHi Tech Tokyo 2026
Tigran Avinyan participe à Tokyo à l’événement G-NETS / SusHi Tech Tokyo 2026

00:14

29 04 2026

Le maire d’Erevan et président de l’Union des communautés...

Réunion au sein de l’Inspection
Réunion au sein de l’Inspection

22:30

22 04 2026

Le directeur exécutif de l’Union des communautés d’Arménie,...

Réunion à la GIZ
Réunion à la GIZ

16:58

20 04 2026

Armen Harutyunyan, directeur exécutif de l’Union des communautés...

Le Congrès du Conseil de l’Europe examine l’application de la Charte européenne de l’autonomie locale en Arménie
Le Congrès du Conseil de l’Europe examine l’application de la Charte européenne de l’autonomie locale en Arménie

23:58

09 04 2026

Une délégation du  Congrès des pouvoirs locaux et régionaux du...

Ouverture de la 50e Session Anniversaire du Congrès du CdE à Strasbourg : l'Arménie représentée par une délégation renouvelée
Ouverture de la 50e Session Anniversaire du Congrès du CdE à Strasbourg : l'Arménie représentée par une délégation renouvelée

19:23

29 03 2026

Du 31 mars au 2 avril, Strasbourg accueillera la 50e session anniversaire du Congrès des...