
Ինքնամեկուսացման կանոններն ավելի արտակարգ պետք է պահպանել. Աշնակ համայնքի ղեկավար
27.03.2020
Հայաստանի համայնքների միությունն ամենօրյա գրաֆիկով ներկայացնում է, թե ինչ իրավիճակ է տիրում ՀՀ համայնքներում: «Համայնքներն արտակարգ դրության ժամանակ» խորագրի ներքո իրականացվող նախաձեռնության շրջանակներում ներկայացնում ենք տեղեկություններ ՀՀ Արագածոտնի մարզի Աշնակ համայնքում կորոնավիրուսի կանխարգելման համար իրականացվող ախտահանման աշխատանքների վերաբերյալ:
Զրուցեցինք ՀՀ Արագածոտնի մարզի Աշնակ համայնքի ղեկավար Խաչիկ Տոնոյանի հետ:
-Այս օրերին համայնքային կյանքն ինչպե՞ս է ընթանում, համայնքի բնակիչները պահպանո՞ւմ են ինքնամեկուսացման կանոնները:
-Մեր համայնքում խուճապ չկա, բնակիչների 70 տոկոսը ինքնամեկուսացման կանոնները պահպանում է: Բայց այդ կանոններն ավելի արտակարգ պետք է պահպանել, որպեսզի այս իրավիճակից դուրս գանք:
-Կորոնավիրուսի կանխարգելման համար ի՞նչ ախտահանման աշխատանքներ են իրականացվում համայնքում:
-Ախտահանում ենք համայնքի խանութներն ու համայնքապետարանը: Մեր համայնքում բազմաբնակարան շենքեր չկան. բոլորն առանձնատներ են: Ախտահանման համար սրսկման ապարատ ենք գնել, ձեռք բերել ախտահանիչ նյութեր: Դիմակնով, ձեռնոցներով, բոլոր անվտանգության կանոնները պահպանելով՝ ամեն օր համայնքում իրականացնում ենք ախտահանման աշխատանքներ:
-Այս պահին համայնքն ի՞նչ օգնության կարիք ունի:
-Ամեն ինչ նորմալ է: Արդեն ձեռք ենք բերել ախտահանման համար անհրաժեշտ նյութերն ու պարագաները, բայց դիմակների խնդիր ունենք:
-Ձեր կարծիքով՝ այսպիսի արտակարգ իրավիճակում աշխատելուն ՀՀ համայնքները պատրա՞ստ են, թե ոչ:
-Կարծում եմ՝ պատրաստ են: Համայնքները չես համեմատի Երևան քաղաքի հետ: Յուրաքանչյուր համայնքում էլ բոլորն ունեն փակոցներ:

00:14
29 04 2026
Yerevan Mayor and President of the Union of Communities of Armenia, Tigran Avinyan, is...

22:30
22 04 2026
The Executive Director of the Union of Communities of Armenia, Armen Harutyunyan, met with...

16:58
20 04 2026
Armen Harutyunyan, Executive Director of the Union of Communities of Armenia, was hosted at the...

23:58
09 04 2026
A delegation from the Congress of Local and Regional Authorities of the Council of Europe...

22:04
09 04 2026
Armen Galjyan, Head of the Armenian delegation to the Congress of Local and Regional Authorities...

19:23
29 03 2026
From March 31 to April 2, Strasbourg, France, will host the landmark 50th Session of the...
22
Nov
26
Oct
25
Oct