
«Համայնքն այս պահին ախտահանիչ նյութերի, դիմակների, ձեռնոցների և էլեկտրոնային ջերմաչափների կարիք ունի». Դսեղ համայնքի ղեկավար
24.03.2020
«Համայնքներն արտակարգ դրության ժամանակ» խորագրի ներքո ներկայացնում ենք, թե կորոնավիրուսի կանխարգելման համար ինչ աշխատանքներ են կատարվում Լոռու մարզի Դսեղ համայնքում:
Ներկայացնում ենք հարցազրույց համայնքի ղեկավար Գագիկ Հովսեփյանի հետ:
-Այս օրերին ինչպե՞ս է ընթանում համայնքային կյանքը Դսեղում:
-Այս օրերին Դսեղում համայնքային կյանքն ընթանում է նորմալ հունով՝ զգուշանալով և պահպանելով արտակարգ դրության կանոնները։
-Համայնքում ի՞նչ միջոցառումներ են իրականացվում կորոնավիրուսի կանխարգելման համար:
-Համայնքում իրականացվում են կորոնավիրուսի կանխարգելման համար մի շարք աշխատանքներ: Կատարվում են իրազեկման աշխատանքներ: Միևնույն ժամանակ կատարվում են նաև կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումներ: Ախտահանվել են համայնքապետարանի շենքը, հանրային սննդի խանութները:
-Ի՞նչ ռեժիմով է աշխատում համայնքապետարանը արտակարգ դրության պայմաններում:
-Համայնքապետարանն աշխատում է արտակարգ ռեժիմով՝ անընդհատ հետևելով պաշտոնական լրահոսին, տեղեկացնելով համապատասխան կառույցներին և բնակչությանը։
-Ի՞նչ է արվում համայնքի երեխաների՝ առցանց ուսուցումն ապահովելու համար:
-Առցանց ուսուցման համար ուսուցիչները ծնողների և երեխաների հետ համատեղ, օգտվելով ժամանակակից տեխնոլոգիաների հնարավորություններից, իրականացնում են առցանց ուսուցում:
-Համայնքում գործո՞ւմ է արդյոք թեժ գիծ, որով համայնքի բնակիչները կարող են կորոնավիրուսին և առողջական խնդիրներին առնչվող՝ իրենց հուզող հարցերի մասին տեղեկատվություն ստանալ:
-Համայնքի բնակիչները գիտեն առողջապահության նախարարության թեժ գծի համարը, իսկ համայնքապետարանին դիմելու համար գործում է կայքում առցանց դիմելու հնարավորություն, ակտիվ է համայնքապետարանի ֆեյսբուքյան էջը, ինչպես նաև աշխտակազմի բոլոր աշխատակիցները հասանելի են մեր բնակչությանը ցանկացած հարցով։
-Համայնքն այս պահին հատկապես ո՞ր հարցում օգնության կարիք ունի:
-Համայնքն այս պահին կարիք ունի ախտահանիչ նյութերի, դիմակների, ձեռնոցների և էլեկտրոնային ջերմաչափների։
-Ձեր գնահատմամբ՝ համայնքներն այսօր պատրա՞ստ են դիմակայել կորոնավիրուսին:
-Համայնքն, ինչպես այսօր ամբողջ Հայաստանը, հնարավոր ամեն ինչ անում է դիմակայելու և հաղթահարելու կորոնավիրուսը:

12:29
27 05 2026
Le 27 mai, un atelier organisé dans le cadre du programme « Développement...

01:09
22 05 2026
Armen Harutyunyan, directeur général de l’Association des Communes...

17:34
20 05 2026
La délégation arménienne participe à la conférence de haut...

23:31
18 05 2026
Le directeur exécutif de l’Union des communautés d’Arménie,...

12:42
14 05 2026
Le directeur exécutif de l’ Union des communautés d’Arménie ,...

15:00
12 05 2026
Armen Harutyunyan, directeur général de l’ Union des communautés...
22
Nov
26
Oct
25
Oct