
«Համայնքապետարանի աշխատակիցների կողմից համայնքի մուտքերին եւ ելքերին իրականացվում է հսկողություն». Սարուխան համանքի ղեկավար
01.04.2020
Ինչպե՞ս է արտակարգ դրության օրերին անցնում համայնքային կյանքը ՀՀ Գեղարքունիքի մարզի Սարուխան համայնքում, համանքապետարանն ի՞նչ կանխարգելիչ աշխատանքներ է իրականացնում ընդդեմ կորոնավիրուսի, որքանո՞վ են համայնքի բնակիչները պահպանում ինքնամեկուսացման կանոնները:
Հայաստանի համանքների միության «Համայնքներն արտակարգ դրության ժամանակ» խորագրով նոր նախաձեռնության շրջանակներում զրուցեցինք Սարուխան համայնքի ղեկավար Լյովա Աբրահամյանի հետ:
-Այս օրերին ինչպե՞ս է ընթանում համայնքային կյանքը Սարուխան համայնքում:
-Համայնքում չեն գործում հասարակական օբյեկտները՝ բացառությամբ մթերային խանութների եւ դեղատների։ Բնակիչների տեղաշարժը հնարավորինս սահմանափակված է: Համայնքում միջոցառումներ չեն անցկացվում. հուղարկավորությունները կատարվում են քիչ թվով մարդկանցով:
-Ինչպե՞ս են բնակիչները պահպանում ինքնամեկուսացման կանոնները:
-Բնակչությունն ըմբռնումով է մոտենում կառավարության եւ պարետի որոշումներին եւ տնից դուրս է գալիս խիստ անհրաժեշտության պարագայում։
-Համայնքում ի՞նչ միջոցառումներ են իրականացվում կորոնավիրուսի կանխարգելման համար:
-Համայնքում ամենօրյա ռեժիմով իրականացվում են ախտահանման աշխատանքներ: Ախտահանվում են փողոցները, հասարակական վայրերը եւ օբյեկտները։ Համայնքապետարանի աշխատակիցների կողմից իրականացվում է հսկողություն համայնքի մուտքերի եւ ելքերի վրա։ Սերտ համագործակցում ենք բուժամբուլատորիայի հետ։
-Համայնքն այս պահին հատկապես ո՞ր հարցում օգնության կարիք ունի:
-Համայնքում կա ախտահանիչ միջոցների, դիմակների, ձեռնոցների պակաս։
-Ձեր գնահատմամբ՝ համայնքներն այսօր պատրա՞ստ են դիմակայել կորոնավիրուսին:
-Ցավոք սրտի COVID-19 պանդեմիան մարդկության համար այս պահին անհաղթահարելի է: Մեզ մնում է հուսալ, որ երկիր մոլորակը հաղթանակած դուրս կգա այս իրավիճակից:

15:00
12 05 2026
Armen Harutyunyan, directeur général de l’ Union des communautés...

00:14
29 04 2026
Le maire d’Erevan et président de l’Union des communautés...

22:30
22 04 2026
Le directeur exécutif de l’Union des communautés d’Arménie,...


23:58
09 04 2026
Une délégation du Congrès des pouvoirs locaux et régionaux du...

22:04
09 04 2026
Armen Galjyan, chef de la délégation arménienne au Congrès des...
22
Nov
26
Oct
25
Oct