
Նորընտիր Ազգային ժողովից ակնկալիքները մեծ են
21.01.2019
Ազգային ժողովն էապես կարող է տարբերվել նախորդ բոլոր գումարումներից միայն հանրային խորհրդակցական ներառական մեխանիզմների ներդրման, քաղաքացիական հանրության փորձագիտական ներուժի ներգրավման պարագայում։
Հայաստանի համայնքների միության անունից շնորհավորում եմ ՀՀ Ազգային ժողովի նորընտիր նախագահ Արարատ Միրզոյանին, նախագահի տեղակալներ Լենա Նազարյանին, Ալեն Սիմոնյանին, Վահե Էնֆիաջյանին, ԱԺ հանձնաժողովների նախագահներին իրենց պաշտոններում ընտրվելու կապակցությամբ։ Առանձնապես ուզում եմ արժևորել տեղական ինքնակառավարման ու տարածքային կառավարման հարցերի համար ոլորտային պատասխանատու հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վարազդատ Կարապետյանի ընտրությունը, ով միշտ առանձնացել է տեղական ժողովրդավարության սկզբունքներին իր հավատարմությամբ։
Նորընտիր Ազգային ժողովից համայնքների ակնկալիքները շատ մեծ են. հատկապես խորհրդարանական համակարգի պարագայում, երբ քաղաքական որոշումների կենտրոնը դառնում է Ազգային ժողովը։
Չափազանց մեծ է ուղիղ ընտրական մանդատ ունեցող երկու ինստիտուտների՝ Ազգային ժողովի ու տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցությունը։
Հայաստանի համայնքների միությունը, ներկայացնելով համայնքների միասնական ձայնը, ակնկալում է, որ խորհրդարանը կդառնա տեղական ժողովրդավարության ամրապնդման, ոլորտի բարեփոխումների մշակման գեներատորը։ Հատկանշական է, որ 2019 թվականին Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվելու է Հայաստանում տեղական ժողովրդավարության հերթական մշտադիտարկումը, և նոր դերակատարմամբ խորհրդարանը ունակ է շոշափելի առաջ մղել ապակենտրոնացման գործընթացը Հայաստանում։
Նորընտիր Ազգային ժողովն էապես կարող է տարբերվել նախորդ բոլոր գումարումներից միայն հանրային խորհրդակցական ներառական մեխանիզմների ներդրման, քաղաքացիական հանրության փորձագիտական ներուժի ներգրավման պարագայում։
Այս համատեքստում ակնկալում ենք, որ խորհրդարանի ու Հայաստանի համայնքների միության միջև կձևավորվի համագործակցության հարթակ՝ Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի ու ժողովրդավարության սկզբունքներին համապատասխան ապահովելով պատշաճ խորհրդակցական մեխանիզմներ ու ստեղծելով հավելյալ արժեք։
Նորընտիր Ազգային ժողովին մաղթում ենք արդյունավետ գործունեություն։
Էմին Երիցյան
Հայաստանի համայնքների միության նախագահ

00:14
29 04 2026
Le maire d’Erevan et président de l’Union des communautés...

22:30
22 04 2026
Le directeur exécutif de l’Union des communautés d’Arménie,...


23:58
09 04 2026
Une délégation du Congrès des pouvoirs locaux et régionaux du...

22:04
09 04 2026
Armen Galjyan, chef de la délégation arménienne au Congrès des...

19:23
29 03 2026
Du 31 mars au 2 avril, Strasbourg accueillera la 50e session anniversaire du Congrès des...
22
Nov
26
Oct
25
Oct