
«Վրաստանում այսօր ապակենտրոնացման նոր ալիք է բարձրացել». Վրաստանի տեղական իշխանությունների ազգային ասոցիացիայի (NALAG) փոխնախագահ Թամար Թալիաշվիլի
20.02.2020
Թբիլիսիում փետրվարի 20-ին անցկացվող Տեղական տնտեսական ֆորումին Վրաստանի տեղական իշխանությունների ազգային ասոցիացիայի (NALAG) փոխնախագահ Թամար Թալիաշվիլին ողջունեց հայ գործընկերներին և հայտնեց, որ մեծ պատիվ է Հայաստանի համայնքների միության գործընկերներին և Հայաստանի համայնքների ղեկավարներին հյուրընկալելը:
Նա իր խոսքում անդրադարձավ Հայաստանի և Վրաստանի միջև միջսահմանային համագործակցության կարևորությանը: Այնուհետև խոսեց երկրում տեղական ինքնակառվարման ոլորտում տեղի ունեցող զարգացումներին: Նա նշեց. «Վրաստանում այսօր ապակենտրոնացման նոր ալիք է բարձրացել: Մեր ասոցիացիան պաշտպանում է այն սկզբունքները, որոնց կիրառումն ու ապահովումը նպաստում է տեղական ժողովրդավարությանը»:
Ֆորումին մասնակցում է Հայաստանի համայնքների միության պատվիրակությունը՝ Միության նախագահ Էմին Երիցյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, Իջևանի քաղաքապետի ժ/պ Հայկ Ղալումյանը, Տաշիրի քաղաքապետ Մհեր Արշակյանը, Այրում համայնքի ղեկավար Արայիկ Պարոնյանը, Կողբ համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը, Նատալյա Լափաուրի, Եվրոռեգիո «Եվրոկովկաս», Ախթալայի Նուռիկ համայնքային կենտրոնի ներկայացուցիչ Վազգեն Խաչիկյանը: Ֆորումի նպատակն է Հայաստանի և Վրաստանի սահմանային համայնքների ղեկավարների, քաղհասարակության ներկայացուցիչների հետ քննարկել և մշակել միջսահմանային համագործակցության ծրագրեր, հասկանալ, թե ինչ բնույթի համագործակցություն է անհրաժեշտ, որպեսզի օգտագործվեն երկու երկրների տնտեսական հնարավորությունները:

00:14
29 04 2026
Le maire d’Erevan et président de l’Union des communautés...

22:30
22 04 2026
Le directeur exécutif de l’Union des communautés d’Arménie,...


23:58
09 04 2026
Une délégation du Congrès des pouvoirs locaux et régionaux du...

22:04
09 04 2026
Armen Galjyan, chef de la délégation arménienne au Congrès des...

19:23
29 03 2026
Du 31 mars au 2 avril, Strasbourg accueillera la 50e session anniversaire du Congrès des...
22
Nov
26
Oct
25
Oct