
Կայացավ Հայաստանի համայնքների միության Վարչության նիստը
22.11.2019
Նոյեմբերի 22-ին տեղի ունեցավ Հայաստանի համայնքների միության վարչության նիստը:
Նիստի ընթացքում քննարկվեցին շրջանառության մեջ գտնվող տեղական ինքնակառավարման ոլորտին առնվող մի շարք իրավական-օրենսդրական նախագծեր, արդեն իսկ ընդունված իրավական ակտեր։
Այնուհետև Միության Վարչությունը քննարկեց Միության 2016-2020 թվականների ռազմավարության շրջանակներում 2020 թվականի առաջնահերթությունները, Միության ծրագրերը, 2020 թվականի համար առաջնահերթություններին համապատասխան կարիքները։
Միության Վարչության օրակարգում էին նաև ծրագրային ու կազմակերպական այլ հարցեր, այդ թվում Միության ֆինանսական կայունության ապահովման ռազմավարության ու գործողությունների, Միության ինստիտուցիոնալ ամրապնդման շրջանակներում աշխատակազմի ամրապնդման, կառուցվածքային փոփոխությունների, Միության հաղորդակցության զարգացմանը վերաբերվող և այլ հարցեր։
Ընդունվեցին համապատասխան որոշումներ։ Որոշվեց դեկտեմբերին հրավիրել Միության Հանրապետական խորհրդի նիստ։
Միության Վարչության նիստերը հրավիրվում են տարին առնվազն չորս անգամ: Վարչությունն ապահովում է Ընդհանուր ժողովի և Հանրապետական խորհրդի որոշումների իրականացումը, ինչպես նաև իրականացնում է Միության տարեկան աշխատանքային պլանի, ֆինանսական կառավարման և կառավարման մարմինների որոշումների իրականացումը: Վարչությունը նաև մշակում է Միության միասնական դիրքորոշումները՝ ներկայացնելով Հանրապետական խորհրդի հաստատմանը և համակարգում է Միության շահերի պաշտպանության գործունեությունը՝ Ազգային ժողովի, Կառավարության և պետական կառավարման այլ մարմինների հետ հարաբերություններում:

12:29
27 05 2026
Le 27 mai, un atelier organisé dans le cadre du programme « Développement...

01:09
22 05 2026
Armen Harutyunyan, directeur général de l’Association des Communes...

17:34
20 05 2026
La délégation arménienne participe à la conférence de haut...

23:31
18 05 2026
Le directeur exécutif de l’Union des communautés d’Arménie,...

12:42
14 05 2026
Le directeur exécutif de l’ Union des communautés d’Arménie ,...

15:00
12 05 2026
Armen Harutyunyan, directeur général de l’ Union des communautés...
22
Nov
26
Oct
25
Oct