
Տեղեկատվական վեբինար համայնքների ներկայացուցիչների հմասնակցությամբ՝ ԵՄ կայուն էներգիայի օրերին ընդառաջ
07.09.2022
Մոտենում են ԵՄ կայուն էներգիայի օրերը: Արդեն ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (EU Sustainable Energy Week) 2022 թվականին կանցկացվի սեպտեմբերի 26-ից մինչև 30-ը:
Հաշվի առնելով 2019-2020թթ. ԵՄ Կայուն էներգիայի շաբաթում Քաղաքապետերի դաշնագրին Covenant of Mayors - East անդամակցող հայաստանյան համայնքների ակտիվ մասնակցության լավ ավանդույթը, «Քաղաքապետերի դաշնագիր-III» ծրագրի գործընկեր Հայաստանի համայնքների միությունը կոչ է անում համայնքներին մասնակցել 2022 թվականին անցկացվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվան՝ կազմակերպելով և անցկացնելով համապատասխան միջոցառումներ:
Սեպտեմբերի 7-ին անցկացվեց ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում միջոցառումների կազմակերպմանը նվիրված տեղեկատվական վեբինար։ Մասնակցեցին են ՀՀ տասնյակ համայնքների ներկայացուցիչներ։ Քննարկվեցին կայուն էներգիայի օրերի բովանդակային և կազմակերպչական հարցեր։
ԵՄ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագիրը, որի գործընկերն է Հայաստանի համայնքների միությունը, պատրաստ է տրամադրել տեղեկատվական և խորհրդատվական աջակցություն միջոցառումների կազմակերպման համար:

00:14
29 04 2026
Le maire d’Erevan et président de l’Union des communautés...

22:30
22 04 2026
Le directeur exécutif de l’Union des communautés d’Arménie,...


23:58
09 04 2026
Une délégation du Congrès des pouvoirs locaux et régionaux du...

22:04
09 04 2026
Armen Galjyan, chef de la délégation arménienne au Congrès des...

19:23
29 03 2026
Du 31 mars au 2 avril, Strasbourg accueillera la 50e session anniversaire du Congrès des...
22
Nov
26
Oct
25
Oct