Ներկայացվեց ԵԽ Կոնգրեսի պատրաստած «Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիան Հայաստանում» մոնիտորինգային զեկույցի և հանձնարարականների նախագիծը

Ներկայացվեց ԵԽ Կոնգրեսի պատրաստած «Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիան Հայաստանում» մոնիտորինգային զեկույցի և հանձնարարականների նախագիծը

28.02.2020

Փետրվարի 28-ին Երևանում հրավիրված քննարկմանը ներկայացվեց Եվրոպայի խորհրդի տեղական ու տարածքային իշխանությունների Կոնգրեսի կողմից պատրաստված «Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիան Հայաստանում» մոնիտորինգային զեկույցի և հանձնարարականների նախագիծը։

Հայաստանի համայնքների միության նախաձեռնությամբ անցկացված հանդիպմանը փորձագետների մասանակցությամբ քննարկում ծավալվեց Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի կարգհորոշումների հետ կապված: Ներկայացվեցին այն հանձնարարականները, որոնք ամրագրված են Հայաստանի մասին զեկույցում:

Միջոցառման ընթացքում ՏԻՄ-երի ներկայացուցիչներ, համայնքի ղեկավարներ, քաղհասարակության, խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ, փորձագետներ քննարկեցին զեկույցում ներառված մտահոգություններն ու դիրքորոշումները: