ՀՀ ՏԻՄ ընտրությունների արդյունքների ամփոփում զեկույցով՝ Կոնգրեսի Մոնիտորինգի հանձնաժողովի նիստի ընթացքում

ՀՀ ՏԻՄ ընտրությունների արդյունքների ամփոփում զեկույցով՝ Կոնգրեսի Մոնիտորինգի հանձնաժողովի նիստի ընթացքում

11.02.2022

Փետրվարի 10-ին տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ Կոնգրես) Մոնիտորինգի հանձնաժողովի հեռավար նիստը, որին մասնակցել է նաև Կոնգրեսում հայկական պատվիրակության ղեկավար, Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը:

Մոնիտորինգի հանձնաժողովի նիստի օրակարգային հարցերից էր նաև 2021-ին Հայաստանում, Վրաստանում, Դանիայում և Մարոկկոյում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքների ամփոփումը: Մոնիտորինգի հանձնաժողովը քննարկել է Հայաստանում 2021 թվականի դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրւթյունների վերաբերյալ զեկույցի նախագիծը: Այն կներառվի Ստրասբուրգում մարտի 22-24-ը կայանալիք Կոնգրեսի 42-րդ նստաշրջանի օրակարգում:

Հիշեցնենք՝ ԵԽ կոնգրեսի  պատվիրակությունը՝ զեկուցող և Վենետիկի հանձնաժողովի Ժողովրդավարական ընտրությունների խորհրդի գծով Կոնգրեսի ներկայացուցիչ Ստյուարտ Դիքսոնի (Միացյալ Թագավորություն, ILDG) գլխավորությամբ իրականացրել է Հայաստանում դեկտեմբերի 5-ին անցկացված ՏԻՄ  ընտրությունների գնահատման առաքելություն:

 


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (EU Sustainable Energy Week) 2024 թվականին կնշվի հունիսի 11-13-ը
ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (EU Sustainable Energy Week) 2024 թվականին կնշվի հունիսի 11-13-ը

07:25

14 05 2024

Արդեն ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (EU Sustainable...

ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում
ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում

20:53

01 04 2024

Ապրիլի 1-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում (ՏԿԵՆ) տեղի է...

«Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով ուսուցողական սեմինար՝ Երևանում
«Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով ուսուցողական սեմինար՝ Երևանում

12:37

07 12 2023

Երևանում դեկտեմբերի 5-6-ին անցկացվել է «Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի...

ԵԽ Կոնգրեսը ժողովրդավարության համար սպառնալիք է համարել տեղական ընտրված ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը
ԵԽ Կոնգրեսը ժողովրդավարության համար սպառնալիք է համարել տեղական ընտրված ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը

10:04

01 11 2023

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը (ԵԽ Կոնգրես) մտահոգություն է...