Անհավասար մոտեցում. Երևանում մեկ բնակչին բաժին ընկնող եկամուտները 2,5 անգամ ավելին են, քան մյուս համայնքներում

Անհավասար մոտեցում. Երևանում մեկ բնակչին բաժին ընկնող եկամուտները 2,5 անգամ ավելին են, քան մյուս համայնքներում

20.12.2018

Դեկտեմբերի 19-ին Ծաղկաձորում տեղի ունեցավ Հայաստանի համայնքների միության ֆինանսաբյուջետային հարցերի հանձնաժողովի նիստը, որին մասնակցեցին անդամ համայնքների ղեկավարներ: Նիստի ընթացքում քննարկվեցին ֆինանսական ապակենտրոնացմանը վերաբերվող հարցեր։

 

Քննարկում ծավալվեց հատկապես ֆինանսական համահարթեցման ներկա համակարգի վերաբերյալ, մասնավորապես, Երևան քաղաքին ֆինանսական համահարթեցման դոտացիա հատկացնելու մոտեցումների վերաբերյալ: Փորձագետները մտահոգություն հայտնեցին՝ հաշվարկների հիմքում ընկած է անհավասար ֆինանսական համահարթեցման իրականացման մոտեցում: Մասնավորապես բարձրաձայնվեց մի մտահոգիչ փաստ. «Երևան քաղաքում մեկ բնակչին բաժին ընկնող եկամուտներն՝ առանց ֆինանսական համահարթեցման դոտացիաների, 2014-2018-ը միջինը կազմել է 57.9 հազար դրամ, իսկ նույն ցուցանիշը ֆինանսական համահարթեցման դոտացիաների հետ միասին միջինը կազմել է 69.6 հազար դրամ: Մնացած համայնքների մեկ բնակչին բաժին ընկնող եկամուտներն՝ առանց ֆինանսական համահարթեցման դոտացիաների, 2014-2018-ը, միջինը կազմել է 10,5 հազար դրամ, իսկ նույն ցուցանիշը ֆինանսական համահարթեցման դոտացիաների հետ միասին միջինը կազմել է 27.3 հազար դրամ կամ Երևանի ցուցանիշից 59.1 հազար դրամով պակաս (2,5 անգամ պակաս): Սա նշանակում է, որ դոտացիաների հատկացման գործող համակարգը համայնքների ֆինանսական հնարավորությունների միջև առկա տարբերությունները չի նվազեցնում»:

ԵԽ փորձագետ Արտակ Երգենյանը մտահոգություն հայտնեց նման անհավասար մոտեցման վերաբերյալ. «Անընդունելի է, որ ֆինանսական համահարթեցման դեպքում ունենք անհավասար մոտեցում: Փաստացի Երևանում մեկ բնակչին բաժին ընկնող եկամուտները 2,5 անգամ ավելին են, քան մյուս համայնքներում: Սա անընդունելի մոտեցում է, որ մի համայնքում ֆինանսական համահարթեցումը կատարվում է մյուս համայնքների հաշվին»:


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Միջազգային զարգացման խորհրդատու Անտոնիո Կաստրոն հյուրընկալվեց Հայաստանի համայնքների միությունում
Միջազգային զարգացման խորհրդատու Անտոնիո Կաստրոն հյուրընկալվեց Հայաստանի համայնքների միությունում

20:53

21 01 2019

Հունվարի 21-ին Հայաստանի համայնքների միությունում (ՀՀՄ) հյուրընկալվեց միջազգային զարգացման...

Նորընտիր Ազգային ժողովից ակնկալիքները մեծ են
Նորընտիր Ազգային ժողովից ակնկալիքները մեծ են

12:22

21 01 2019

Ազգային ժողովն էապես կարող է տարբերվել նախորդ բոլոր գումարումներից միայն հանրային խորհրդակցական...

Համայնքներն էական ֆինանսական կորուստ են ունենում. Հայաստանի համայնքների միության նախագահը դիմում է վարչապետի պաշտոնակատարի միջամտությանը
Համայնքներն էական ֆինանսական կորուստ են ունենում. Հայաստանի համայնքների միության նախագահը դիմում է վարչապետի պաշտոնակատարի միջամտությանը

16:57

11 01 2019

Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը դիմել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ...

ՏԻՄ-ՔՀԿ սեմինար քննարկում՝ Վանաձորում
ՏԻՄ-ՔՀԿ սեմինար քննարկում՝ Վանաձորում

13:35

21 12 2018

Դեկտեմբերի 21-ին՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում «Կառուցողական երկխոսության...

Ծաղկաձորում անցկացվեց Հայաստանի համայնքների միության հանրապետական խորհրդի նիստը
Ծաղկաձորում անցկացվեց Հայաստանի համայնքների միության հանրապետական խորհրդի նիստը

13:30

20 12 2018

Դեկտեմբերի 9-10-ին Ծաղկաձորում անցկացվեց Հայաստանի համայնքների միության հանրապետական խորհրդի...

Տեղի ունեցավ Հայաստանի համայնքների միության Ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նիստը
Տեղի ունեցավ Հայաստանի համայնքների միության Ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նիստը

15:15

19 12 2018

Դեկտեմբերի 19-ին Ծաղկաձորում տեղի ունեցավ Հայաստանի համայնքների միության Ֆինանսաբյուջետային...