«Տեղական իշխանությունները մարդու իրավունքների պաշտպանության առաջնագծում են».Կոնգրեսի խոսնակ

«Տեղական իշխանությունները մարդու իրավունքների պաշտպանության առաջնագծում են».Կոնգրեսի խոսնակ

10.02.2022

«Որքան տեղական իշխանությունների իրավասությունները քաղաքականության ոլորտներում և ծառայությունների մատուցման հարցում աճում են, այնքան մեծանում են նրանց պարտականությունները մարդու իրավունքների պաշտպանության առումով», - «Մարդու իրավունքները տեղական և տարածաշրջանային մակարդակներում» խորագրով համաժողովի ժամանակ հայտարարել է ԵԽ Կոնգրեսի՝ մարդու իրավունքների հարցերով խոսնակ Հարալդ Բերգմանը (Նիդեռլանդներ, ILDG):

Համաժողովն իրականացվել է հեռավար կերպով, որի նպատակն է նպաստել ՄԱԿ-ի կողմից հռչակված առաջնահերթություններից մարդու իրավունքների պաշտպանության իրականացմանը ու այն իրականացնել հատկապես տեղական իշխանությունների իրազեկման միջոցով: Կոնգրեսի խոսնակը շեշտել է. «Քաղաքացիների կողմից իրենց իրավունքների իրականացումը սկսվում և առավել ցայտուն դրսևորվում է այն համայնքներում, որտեղ նրանք ապրում են: Ահա թե ինչու ենք մենք համոզված, որ տեղական իշխանությունները մարդու իրավունքների պաշտպանության առաջնագծում են, ու համայնքը մարդու իրավունքների կիրառման մեկնարկային հարթակն է։ Ավելի քան երբևէ մեզ անհրաժեշտ են տեղական և տարածաշրջանային իշխանություններ, որոնք իրազեկված են մարդու իրավունքների պաշտպանությամբ և դրա իրականացման մեխանիզմներով»:

 


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (EU Sustainable Energy Week) 2024 թվականին կնշվի հունիսի 11-13-ը
ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (EU Sustainable Energy Week) 2024 թվականին կնշվի հունիսի 11-13-ը

07:25

14 05 2024

Արդեն ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (EU Sustainable...

ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում
ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում

20:53

01 04 2024

Ապրիլի 1-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում (ՏԿԵՆ) տեղի է...

«Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով ուսուցողական սեմինար՝ Երևանում
«Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով ուսուցողական սեմինար՝ Երևանում

12:37

07 12 2023

Երևանում դեկտեմբերի 5-6-ին անցկացվել է «Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի...

ԵԽ Կոնգրեսը ժողովրդավարության համար սպառնալիք է համարել տեղական ընտրված ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը
ԵԽ Կոնգրեսը ժողովրդավարության համար սպառնալիք է համարել տեղական ընտրված ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը

10:04

01 11 2023

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը (ԵԽ Կոնգրես) մտահոգություն է...