Equator Prize 2019. թեկնածությունների առաջադրման հայտամրցույթ

Equator Prize 2019. թեկնածությունների առաջադրման հայտամրցույթ

07.02.2019

Կլիմայի և կայուն զարգացման տեղական լուծումների համաշխարհային որոնում Equator Initiative-ը հայտարարում է թեկնածությունների առաջադրման հայտամրցույթ՝ Equator Prize 2019-ի համար:

Այս տարվա մրցանակը կշնորհվի այն առաջատար համայնքներին և տեղական բնակչության նախաձեռնություններին, որոնք բնության վրա հիմնված լուծումներ են առաջարկում կլիմայի փոփոխության և կայուն զարգացման համար: Հաղթողները կմիանան 78 երկրների 223 համայնքային առաջատար կազմակերպությունների հեղինակավոր ցանցին: Յուրաքանչյուր հաղթող կստանա 10.000 ԱՄՆ դոլար և աջակցություն՝ մասնակցելու 2019թ. սեպտեմբերին Նյու-Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի և Կլիմայական շաբաթի ընթացքում կազմակերպվող մի շարք քաղաքական երկխոսությունների և հատուկ միջոցառումների:

Մրցանակաբաշխության արարողությունը կհամընկնի ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կլիմայական գագաթնաժողովի և Կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորումին:

Մրցանակաբաշխության գործընթացը հնարավորություն կտա համայնքների փորձը տարածել Նախաձեռնության վեբ կայքում: Հարթակը կապում է ամբողջ աշխարհի համայնքներին և տարածում այնպիսի լուծումներ, որոնք աշխատում են մարդկանց և մոլորակի համար:

Տեղեկացնենք՝ այս տարվա մրցանակի հաղթողները կստեղծեն նորարարական, բնության վրա հիմնված լուծումներ՝ կլիմայի փոփոխության մեղմման և/կամ հարմարվողականության, ինչպես նաև տեղական մակարդակում կայուն զարգացման համար: Հաղթող կազմակերպությունները.

●● պաշտպանում, վերականգնում և/կամ կայուն կերպով ղեկավարում են երկրային և ծովային էկոհամակարգերը և դրանով օգնում են մեղմել և հարմարվել կլիմայական փոփոխություններին՝ պահպանելով էկոհամակարգերի անձեռնմխելիությունը, և/կամ

●● խթանում են կլիմայապես խելացի սննդի և գյուղատնտեսական արտադրության համակարգերի տեղական մոդելները և/կամ

●● առաջ են տանում ածխածնային տնտեսությանը փոխարինող, բնության վրա հիմնված այլընտրանքները:

Հաջող նախաձեռնություններն առաջ են տանում Կայուն զարգացման նպատակներից մի քանիսը: Խաչաձև թեմաները ներառում են հողային և ջրային իրավունքների պաշտպանություն, սոցիալական և բնապահպանական արդարադատություն և գենդերային հավասարություն:

Մրցույթին կարող են առաջադրվել 146 երկրների գյուղական շրջանների տեղական համայնքներ: Թեկնածության առաջադրումը բաց է ցանկացած երկրի տեղական խմբերի համար, որոնք գործում են գյուղական շրջաններում:

Առավել մանրամասն ինֆորմացիայի համար անհրաժեշտ է այցելել հետևյալ հղումով:

Թեկնածությունների առաջադրման համար անհրաժեշտ է այցելել այս հղմամբ: Հայտերը կարող են ներկայացվել արաբերենով, չինարենով, անգլերենով, ֆրանսերենով, պորտուգալերենով, ռուսերենով կամ իսպաներենով:

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2019թ. փետրվարի 26-ը:

Equator Initiative

ՄԱԿ-ի զարգացման ծրագիր (UNDP)

Նյու-Յորք, NY 10017

Հեռ.՝ +1 646 781-4072

Էլ. հասցե [email protected]

Կայք www.equatorinitiative.org


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՀ 24 համայնքներում անցկացվեցին ՏԻՄ ընտրություններ. հայտնի են արդյունքները
ՀՀ 24 համայնքներում անցկացվեցին ՏԻՄ ընտրություններ. հայտնի են արդյունքները

11:07

18 02 2019

Փետրվարի 17-ին ՀՀ 24 համայնքներում մեկնարկեցին ՏԻՄ ընտրություններ: 14 համայնքում ընտրությունները...

ՏԻՄ-երի, ՔՀԿ-ների ներկայացուցիչները քննարկեցին մաստեր պլանների մշակման անհրաժեշտությունը և արդյունավետության գնահատման մոտեցումները
ՏԻՄ-երի, ՔՀԿ-ների ներկայացուցիչները քննարկեցին մաստեր պլանների մշակման անհրաժեշտությունը և արդյունավետության գնահատման մոտեցումները

00:10

12 02 2019

Փետրվարի 11-ին`Դիլիջանում տեղի ունեցավ «Համայնքների զարգացման հեռանկարային մաստեր պլանների...

ՏԻՄ ընտրություններ՝ փետրվարի 17-ին՝ ՀՀ 9 մարզերի 24 համայնքներում
ՏԻՄ ընտրություններ՝ փետրվարի 17-ին՝ ՀՀ 9 մարզերի 24 համայնքներում

11:12

05 02 2019

Փետրվարի 17-ին ՀՀ 9 մարզերի 24 համայնքներում կկայանան տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ)...

«Ներհամայնքային ճանապարհների սպասարկման խնդիրները» թեմայով կլոր սեղան- հանդիպում` Գյումրիում
«Ներհամայնքային ճանապարհների սպասարկման խնդիրները» թեմայով կլոր սեղան- հանդիպում` Գյումրիում

15:18

30 01 2019

Հունվարի 29-ին Գյումրիում տեղի ունեցավ «Ներհամայնքային ճանապարհների սպասարկման...

Նիդերլանդների հելսինկյան կոմիտեի պատվիրակության այցը Հայաստանի համայնքների միություն
Նիդերլանդների հելսինկյան կոմիտեի պատվիրակության այցը Հայաստանի համայնքների միություն

19:08

28 01 2019

Հունվարի 28-ին Հայաստանի համայանքների միություն այցելեց Նիդերլանդների հելսինկյան կոմիտեի...

Մեկնարկեց «Քաղաքացիների ձայնն ու գործողությունները Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագիրը
Մեկնարկեց «Քաղաքացիների ձայնն ու գործողությունները Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագիրը

23:22

27 01 2019

Հունվարի 25-ին «Գյումրի տեխնոլոգիական կենտրոնում» տեղի ունեցավ «Քաղաքացիների...