Տեղի է ունեցել Միության խորհրդի արտահերթ հեռավար նիստը

Տեղի է ունեցել Միության խորհրդի արտահերթ հեռավար նիստը

10.03.2022

Մարտի 4-ին տեղի է ունեցել Հայաստանի համայնքների միության Հանրապետական խորհրդի արտահերթ հեռավար նիստը: 

Խորհրդի նիստին մասնակցել են Հայաստանի տասնյակ համայնքների ղեկավարներ, համայնքի ղեկավարների 1-ին տեղակալներ: Խորհրդի նիստին մասնակցել է Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի տնօրեն Ռաֆայել Բենիտեսը:

Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանն իր ելույթում փաստել է՝ տեղական ինքնակառավարման մարմիններն այժմ գտնվում են խոշոր փոփոխությունների փուլում, և այդ փոփոխությունները վերաբերում են նաև Հայաստանի համայնքների միութանը: Ուստի անհրաժեշտություն է առաջացել նաև փոփոխություններ կատարել միության կառավարման համակարգում: Էմին Երիցյանը մանրամասնել է. «Հայաստանի համայնքների միության ամբողջ պատմությունը 1997 թվականից սկսված փոխկապակցված է Հայաստանում տեղական ինքնակառավարման զարգացման  պատմությանը: 2017 թվականին Միության վերջին Ընդհանուր ժողովն էր, որի ընթացքում ԵԽ Կոնգրեսի  աջակցությամբ Միությունը բարեփոխումների մեծ փուլ է անցել, ընդունել կառավարման նոր մոդել, ռազմավարական ծրագրերն էինք սկսել ընդունել: Ներկայիս փոփոխություններին համընթաց մենք արդեն կարիք ունենք նոր փոփոխությունների տրամաբանությամբ վերափոխել նաև Միությունը: Այս տրամաբանության մեջ էլ հրավիրել ենք այսօրվա Հանրապետական խորհրդի հեռավար նիստը»:

Միության անդամներին ուղղված ողջույնի խոսքով հանդես է եկել Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի տնօրեն Ռաֆայել Բենիտեսը: Նա մասավորապես կարևորել է Հայաստանի համայնքների միության՝ համայնքներ և կենտրոնական իշխանություն կապի ապահովման հարցում ունեցած դերակատարությունը և Միության՝ համայնքների ձայնը լսելի դարձնելու հարցում ունեցած ներդրումը. «Հայաստանի համայնքների միության գործունեությունը կարևոր է մեզ համար: Այն մի հարթակ է, որը հնարավորություն է տալիս բարձրաձայնել համայնքների կարծիքը, լսելի դարձնել նրանց ձայնը կենտրոնական իշխանության առաջ: Հիմա առավել քան կաևոր է, որպեսզի ապահովվեն Միություն-կառավարություն խորհրդակցական մեխանիզմները: Դուք ունենք այս երկխոսության խողովակը՝ հանձին Հայաստանի համայնքների միության երկխոսելու կառավարության հետ: ԵԽ Կոնգրեսը միշտ կլինի ձեր՝ Միության և համայնքների կողքին»:

Հանրապետական խորհրդի նիստի ընթացքում Միության անդամներին ԵԽ փորձագետներ Վահագն Պետրոսյանը և Արտակ Երգենյանը ներկայացրել են Միության կանոնադրական փոփոխությունների նախագիծը, որին հաջորդել է քննարկում: Նախագիծը ձևավորվել է փետրվարի 18-ին տեղի ունեցած աշխատանքային խմբի հանդիպման արդյունքների հիման վրա: Քննարկումից հետո նախագիծն ընդունվել է Միության անդամների կողմից:

Միության կառավարման համակարգը նախատեսված էր մեծ թվով անդամներ ունեցող կազմակերպության համար։ Այժմ գործում է եռաստիճան համակարգ՝ Ընդհանուր ժողով-Հանրապետական խորհուրդ (101 անդամ)-Վարչություն (31)։ Միության կանոնադրական փոփոխությունների նոր նախագծով նախատեսվում է եռաստիճան համակարգը փոխարինել երկաստիճանով՝ Ընդհանուր ժողով-վարչություն մոդելով։

Հանրապետական խորհրդի նիստի ընթացքում քննարկվել են նաև Միության վարչության ձևավորման, նախագահի, վերստուգիչ մարմնի ընտրությունների, ինչպես նաև Միութան արտգահերթ ընդհանուր ժողովի հետ կապված հարցեր: Հայաստանի համայնքների միության արտահերթ Ընդհանուր ժողովը կանցկացվի մարտի 18-ին՝ Երևանում:

 


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (EU Sustainable Energy Week) 2024 թվականին կնշվի հունիսի 11-13-ը
ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (EU Sustainable Energy Week) 2024 թվականին կնշվի հունիսի 11-13-ը

07:25

14 05 2024

Արդեն ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (EU Sustainable...

ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում
ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում

20:53

01 04 2024

Ապրիլի 1-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում (ՏԿԵՆ) տեղի է...