ԵԽ Մոնիտորինգային հանձնաժողովի նիստ՝ Օսլոյում. կքննարկվեն նաև Հայաստանում մոնիտորինգի արդյունքները
03.07.2019
Հուլիսի 3-ին Օսլոյում տեղի կունենա Եվրոպայի խորհրդի Մոնիտորինգային հանձնաժողովի նիստ: Կքննարկվի նաև Հայաստանում և Պորտուգալիայում Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի կիրառման ընթացիկ մոնիտորինգը:
Այս զեկույցները կհաստատվեն և քննարկման կդրվեն Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի 38-րդ նստաշրջանին, որը տեղի կունենա 2020 թվականի մարտի 17-20-ը՝ Ստրասբուրգում:
Նիստի օրակարգում է նաև Բոսնիայում և Հերցեգովինայում, Ռուսաստանում և Հունգարիայում տեղական ժողովրդավարության իրավիճակի վերաբերյալ զեկույցի նախագիծը: Նախատեսվում է նաև մտքերի փոխանակություն Թուրքիա կատարված դիտորդական առաքելության (մարտի 31 և հունիսի 23) արդյունքների վերաբերյալ: Բոլոր այս զեկույցների նախագծերը հաստատման կդրվեն Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի 37-րդ նստաշրջանին, որը տեղի կունենա հոկտեմբերի 29-31-ը Ստրասբուրգում:
18:52
29 08 2025
Օգոստոսի 28-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից պարգևատրվեցին «ԵՄ...
18:37
29 08 2025
Օգոստոսի 28-ին Աբովյանի երեխաների աջակցության կենտրոնում կազմակերպված պարգևատրման արարողության...
18:28
29 08 2025
Օգոստոսի 28-ին Ակունք համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից...
18:39
26 08 2025
Իջևանի համայնքապետարանում օգոստոսի 25-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի...
17:47
26 08 2025
Օգոստոսի 25-ին «Արթիկի երիտասարդների տուն» կենտրոնում կազմակերպված պարգևատրման...
14:43
26 08 2025
Օգոստոսի 25-ին Թալին համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից...
22
Nov
26
Oct
25
Oct