
«Կայուն էներգիայի օրերի լավագույն կազմակերպիչ» մրցույթ համայնքային աշխատողների համար
20.05.2024
2024 թվականի հունիսի 11-ից մինչև 13-ը նշվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy Week) շրջանակներում, ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագիրը՝ Հայաստանի համայնքների միության հետ համատեղ, հայտարարում է «Կայուն էներգիայի օրերի լավագույն կազմակերպիչ» մրցույթ համայնքային աշխատողների համար:
Մրցույթին կարող են մասնակցել ԵՄ «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնությանն անդամակցող համայնքապետարանների այն ներկայացուցիչները, որոնք ներգրավված են ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա ներքո համայնքներում միջոցառումների և մրցույթների կազմակերպման գործընթացներում, ներառյալ հասարակայնության հետ կապերի մասնագետները, Դաշնագրի հետ առնչվող գործընթացների համակարգողները, էներգետիկ կառավարիչները և այլն: Յուրաքանչյուր համայնքապետարանից մրցույթին կարող է մասնակցել մեկ ներկայացուցիչ:
Լավագույն կազմակերպիչները կորոշվեն Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակում համայնքի բնակչության և շահառուների իրազեկման և երիտասարդության ներգրավմանն ուղղված միջոցառումների՝ հաջողությամբ կազմակերպման և ակտիվ լուսաբանման համար՝ հաշվի առնելով կազմակերպվող միջոցառումների և մրցույթների բազմազանությունը, ինֆորմատիվությունը և նորարարությունը:
Մրցույթի շրջանակում պետք է ներկայացնել հետևյալ տեղեկատվությունը.
Ներկայացված նյութերի գնահատումը կիրականացվի Ծրագրի կողմից՝ մինչև հունիսի 25-ը:
Հինգ լավագույն կազմակերպիչներին կշնորհվեն մրցանակներ, որոնք կտրամադրվեն ծրագրի կողմից Երևանում (միջոցառման վայրի և ժամի մասին մասնակիցները լրացուցիչ կտեղեկացվեն) կազմակերպվելիք մրցանակաբաշխության արարողության ընթացքում:
Մրցույթի մասին բոլոր հարցերով կարող եք գրել հետևյալ էլ. հասցեներով՝ [email protected] կամ [email protected]։
Հայաստանի համայնքների միություն

01:09
22 05 2026
Armen Harutyunyan, directeur général de l’Association des Communes...

17:34
20 05 2026
La délégation arménienne participe à la conférence de haut...

23:31
18 05 2026
Le directeur exécutif de l’Union des communautés d’Arménie,...

12:42
14 05 2026
Le directeur exécutif de l’ Union des communautés d’Arménie ,...

15:00
12 05 2026
Armen Harutyunyan, directeur général de l’ Union des communautés...

00:14
29 04 2026
Le maire d’Erevan et président de l’Union des communautés...
22
Nov
26
Oct
25
Oct