«Կայուն էներգիայի օրերի լավագույն կազմակերպիչ» մրցույթ համայնքային աշխատողների համար

«Կայուն էներգիայի օրերի լավագույն կազմակերպիչ» մրցույթ համայնքային աշխատողների համար

20.05.2024

2024 թվականի հունիսի 11-ից մինչև 13-ը նշվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy Week) շրջանակներում, ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագիրը՝ Հայաստանի համայնքների միության հետ համատեղ, հայտարարում է «Կայուն էներգիայի օրերի լավագույն կազմակերպիչ» մրցույթ համայնքային աշխատողների համար:

Մրցույթին կարող են մասնակցել ԵՄ «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնությանն անդամակցող համայնքապետարանների այն ներկայացուցիչները, որոնք ներգրավված են ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա ներքո համայնքներում միջոցառումների և մրցույթների կազմակերպման գործընթացներում, ներառյալ հասարակայնության հետ կապերի մասնագետները, Դաշնագրի հետ առնչվող գործընթացների համակարգողները, էներգետիկ կառավարիչները և այլն: Յուրաքանչյուր համայնքապետարանից մրցույթին կարող է մասնակցել մեկ ներկայացուցիչ:

Լավագույն կազմակերպիչները կորոշվեն Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակում համայնքի բնակչության և շահառուների իրազեկման և երիտասարդության ներգրավմանն ուղղված միջոցառումների՝ հաջողությամբ կազմակերպման և ակտիվ լուսաբանման համար՝ հաշվի առնելով կազմակերպվող միջոցառումների և մրցույթների բազմազանությունը,  ինֆորմատիվությունը և նորարարությունը:

Մրցույթի շրջանակում պետք է ներկայացնել հետևյալ տեղեկատվությունը.

  • Համայնքապետարանի կողմից կազմակերպվող միջոցառումների (Կայուն էներգիայի օրերի) ցանկը / օրակարգը:
  • Կայուն էներգիայի օրերի շրջանակներում կազմակերպված բոլոր միջոցառումներն ու մրցույթներն արտացոլող ֆոտո/վիդեո նյութերը:
  • Կայքերում, սոցիալական ցանցերում, ԶԼՄ-ներում և այլ հարթակներում համայնքում կազմակերպված միջոցառումները և մրցույթները լուսաբանող նյութերի հղումները, որոնք կարող են նաև տարածվել ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և գործընկերների կայքէջերում և սոցիալական ցանցերում:
  • Վերոհիշյալ նյութերը անհրաժեշտ է ուղարկել [email protected] կամ [email protected] էլեկտրոնային հասցեներին մինչև ս.թ. հունիսի 14-ը՝ նշելով միջոցառման կամ մրցույթի մասին կարճ տեղեկատվություն՝ անունը և տևողությունը, թիրախային խումբը, մասնակիցների թիվը, հաղթողներին, մրցանակաբաշխությունը և այլն:

Ներկայացված նյութերի գնահատումը կիրականացվի Ծրագրի կողմից՝ մինչև հունիսի 25-ը:

Հինգ լավագույն կազմակերպիչներին կշնորհվեն մրցանակներ, որոնք կտրամադրվեն ծրագրի կողմից Երևանում (միջոցառման վայրի և ժամի մասին մասնակիցները լրացուցիչ կտեղեկացվեն) կազմակերպվելիք մրցանակաբաշխության արարողության ընթացքում:

Մրցույթի մասին բոլոր հարցերով կարող եք գրել հետևյալ էլ. հասցեներով՝ [email protected] կամ [email protected]։

Հայաստանի համայնքների միություն


NEWS

Meeting with PR Representatives of Various Communities
Meeting with PR Representatives of Various Communities

01:09

22 05 2026

Armen Harutyunyan, Director General of the Communities Association of Armenia, held an online...

Armen Harutyunyan to Participate in the 15th Anniversary Conference of the Covenant of Mayors in the Eastern Partnership Region in Chișinău
Armen Harutyunyan to Participate in the 15th Anniversary Conference of the Covenant of Mayors in the Eastern Partnership Region in Chișinău

23:31

18 05 2026

Armen Harutyunyan, Executive Director of the Communities Association of Armenia, will...

Armen Harutyunyan delivered a speech at the training seminar organized within the framework of the European Union’s Covenant of Mayors East programme
Armen Harutyunyan delivered a speech at the training seminar organized within the framework of the European Union’s Covenant of Mayors East programme

12:42

14 05 2026

The Executive Director of the Union of Communities of Armenia , Armen Harutyunyan , delivered...

Union of Communities of Armenia and Salar International Discuss New Cooperation Programs Aimed at Community Development
Union of Communities of Armenia and Salar International Discuss New Cooperation Programs Aimed at Community Development

15:00

12 05 2026

Armen Harutyunyan, Director General of the Union of Communities of Armenia , met with Lena...

Tigran Avinyan participates in G-NETS / SusHi Tech Tokyo 2026 in Tokyo
Tigran Avinyan participates in G-NETS / SusHi Tech Tokyo 2026 in Tokyo

00:14

29 04 2026

Yerevan Mayor and President of the Union of Communities of Armenia, Tigran Avinyan, is...