
Ուշադրություն. Հայաստանում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» նախաձեռնության տարբերանշանի (լոգոյի) նկարչական / դիզայներական մրցույթ
25.10.2022
2022 թվականի նոյեմբերի 21-25-ը «Կանաչ և թվային զարգացում հանուն էներգետիկ անցման» խորագրով անցկացվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy Week) շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի ներքո Հայաստանի համայնքների միությունը հայտարարում է Հայաստանում «Քաղաքապետերի դաշնագր՝ Արևելք» նախաձեռնության տարբերանշանի (լոգոյի) նկարչական / դիզայներական մրցույթ:
«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք»-ը Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ծրագիր է, որի նպատակն է միավորել և աջակցություն տրամադրել Արևելյան գործընկերության երկրների տեղական ինքնակառավարման մարմիններին՝ կայուն էներգետիկ և կլիմայական զարգացման սկզբունքների վրա հիմնված քաղաքականության իրականացման նպատակով:
Դաշնագրին անդամակցող համայնքները կամավոր հանձնառություն են ստանձնում մշակել և իրականացնել համայնքների կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության ռազմավարություններ, որոնց նպատակներն են,
Հետևաբար, ակնկալվում է, որ մրցութային աշխատանքները (Դաշնագրի տարբերանշանը / լոգոն) կարտացոլեն «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» նախաձեռնության վերոհիշյալ թիրախային նպատակները, ընդգծելով համայնքներում էներգետիկ ռեսուրսների արդյունավետ օգտագործման, էներգախնայողության, վերականգնվող էներգետիկ ռեսուրսների լայնատարած օգտագործման, կանաչ զարգացման, ինչպես նաև կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության կարևորություն:
Մրցույթի պայմանները.
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանում Քաղաքապետերի դաշնագրին անդամակցող համայնքների բնակիչները (մասնակիցների նախընտրելի խումբ՝ ստեղծագործ երեխաներ և երիտասարդներ):
Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել ոչ ավել, քան երկու աշխատանք:
Աշխատանքները կարող են կատարվել ցանկացած նյութի վրա (կտավ, ստվարաթուղթ, նկարչական թուղթ և այլն) և նկարչական ցանկացած տեխնիկայով (յուղաներկ, ջրաներկ, թանաք, գունավոր մատիտներ և այլն):
Մրցույթին մասնակցելու համար տարբերանշանի (լոգոյի) որակյալ լուսանկարը (.jpg ձևաչափով) կամ սքանավորված տարբերակն անհրաժեշտ է ուղարկել [email protected] կամ [email protected] էլեկտրոնային հասցեներին մինչև ս.թ. նոյեմբերի 24-ը՝ նշելով հեղինակի անունը, ազգանունը, տարիքը, համայնքը, կոնտակտային տվյալները:
Մրցույթին ընդունվում են նաև թվային տեխնոլոգիաներով ստեղծված աշխատանքներ` համակարգչային գրաֆիկա, կոլաժ, պաստառ և այլն: Նման աշխատանքները պետք է ուղարկել վերոհիշյալ էլեկտրոնային հասցեներից մեկին մինչև նշված վերջնաժամկետը և ներկայացվեն .jpg ձևաչափով: Աշխատանքը ներկայացնելիս պետք է նշել հեղինակի անունը, ազգանունը, տարիքը, համայնքը, կոնտակտային տվյալները:
Ցանկալի է, որպեսզի աշխատանքները տեղադրված լինեն սոցիալական հարթակներում / ցանցերում (Facebook, Instagram և այլն), քանի որ աշխատանքների գնահատման ընթացքում հաշվի է առնվելու նաև տեղադրված աշխատանքների դիտելիության և գնահատման հասանելի վիճակագրությունը: Տարբերանշանի (լոգոյի)՝ սոցիալական հարթակներում / ցանցերում տեղադրման դեպքում համապատասխան հղումները անհրաժեշտ է ուղարկել վերոհիշյալ էլեկտրոնային հասցեներին:
Ներկայացնելով աշխատանքը՝ մրցույթի մասնակիցը համաձայնում է մրցույթին ներկայացված աշխատանքի հրապարակային ցուցադրությանը, ինչպես նաև դրա՝ ոչ առևտրային օգտագործմանը ծրագրի կողմից:
Մրցույթի պայմաններին համապատասխանող բոլոր աշխատանքները կտեղադրվեն Հայաստանի համայնքների միության և «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կայքէջերում և ֆեյսբուքյան էջերում:
Աշխատանքների գնահատումը կիրականացվի ժյուրիի կողմից, որը մրցույթի հաղթողներին կընտրի մինչև դեկտեմբերի 9-ը:
Հորդորում ենք բոլոր մասնակից համայնքներին կազմակերպել նմանատիպ (նույն պայմաններով և պահանջներով) համայնքային մրցույթներ, քանի որ աշխատանքների գնահատման ժամանակ նախապատվությունը կտրվի Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում համայնքների կողմից նմանատիպ մրցույթների ընթացքում լավագույն ճանաչված և մինչև նոյեմբերի 24-ը վերը հիշատակված էլեկտրոնային հասցեներին ուղարկված աշխատանքներին:
Առաջին 3 տեղերը զբաղեցրած մասնակիցներին կշնորհվեն մրցանակներ:
Մրցույթի մասին բոլոր հարցերով կարող եք գրել հետևյալ էլ. հասցեներով՝ [email protected] կամ [email protected]:

12:29
27 05 2026
Le 27 mai, un atelier organisé dans le cadre du programme « Développement...

01:09
22 05 2026
Armen Harutyunyan, directeur général de l’Association des Communes...

17:34
20 05 2026
La délégation arménienne participe à la conférence de haut...

23:31
18 05 2026
Le directeur exécutif de l’Union des communautés d’Arménie,...

12:42
14 05 2026
Le directeur exécutif de l’ Union des communautés d’Arménie ,...

15:00
12 05 2026
Armen Harutyunyan, directeur général de l’ Union des communautés...
22
Nov
26
Oct
25
Oct