Ուշադրություն. Հայաստանում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» նախաձեռնության տարբերանշանի (լոգոյի) նկարչական / դիզայներական մրցույթ

Ուշադրություն. Հայաստանում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» նախաձեռնության տարբերանշանի (լոգոյի) նկարչական / դիզայներական մրցույթ

25.10.2022

2022 թվականի նոյեմբերի 21-25-ը «Կանաչ և թվային զարգացում հանուն էներգետիկ անցման» խորագրով անցկացվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy Week) շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի ներքո Հայաստանի համայնքների միությունը հայտարարում է Հայաստանում «Քաղաքապետերի դաշնագր՝ Արևելք» նախաձեռնության տարբերանշանի (լոգոյի) նկարչական / դիզայներական մրցույթ:

«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք»-ը Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ծրագիր է, որի նպատակն է միավորել և աջակցություն տրամադրել Արևելյան գործընկերության երկրների տեղական ինքնակառավարման մարմիններին՝ կայուն էներգետիկ և կլիմայական զարգացման սկզբունքների վրա հիմնված քաղաքականության իրականացման նպատակով:

Դաշնագրին անդամակցող համայնքները կամավոր հանձնառություն են ստանձնում մշակել և իրականացնել համայնքների կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության ռազմավարություններ, որոնց նպատակներն են,

  • կլիմայի փոփոխության մեղմում. համայնքներում ջերմոցային գազերի արտանետումների կրճատում էներգախնայողության, էներգաարդյունավետության, վերականգնվող էներգետիկ ռեսուրսների և նոր տեխնոլոգիական մոտեցումների օգտագործման միջոցով,
  • հարմարվողականություն կլիմայի փոփոխությանը. կլիմայի փոփոխության անբարենպաստ ազդեցությունների հանդեպ համայնքների դիմակայունության ամրապնդում ՝ համայնքներին բնորոշ կլիմայական ռիսկերի և վտանգների գնահատման և համապատասխան հարմարվողական միջոցառումների իրականացման միջոցով,
  • Էներգետիկ աղքատության նվազեցում. միջոցառումների իրականացում, որոնք ուղղված են համայնքի բնակչության համար անվտանգ, կայուն, մաքուր և մատչելի էներգիայի հասանելիության ապահովմանը և էներգետիկ աղքատության նվազեցմանը:

Հետևաբար, ակնկալվում է, որ մրցութային աշխատանքները (Դաշնագրի տարբերանշանը / լոգոն) կարտացոլեն «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» նախաձեռնության վերոհիշյալ թիրախային նպատակները, ընդգծելով համայնքներում էներգետիկ ռեսուրսների արդյունավետ օգտագործման, էներգախնայողության, վերականգնվող էներգետիկ ռեսուրսների լայնատարած օգտագործման, կանաչ զարգացման, ինչպես նաև կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության կարևորություն:

Մրցույթի պայմանները.

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանում Քաղաքապետերի դաշնագրին անդամակցող համայնքների բնակիչները (մասնակիցների նախընտրելի խումբ՝ ստեղծագործ երեխաներ և երիտասարդներ):

Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել ոչ ավել, քան երկու աշխատանք:

Աշխատանքները կարող են կատարվել ցանկացած նյութի վրա (կտավ, ստվարաթուղթ, նկարչական թուղթ և այլն) և նկարչական ցանկացած տեխնիկայով (յուղաներկ, ջրաներկ, թանաք, գունավոր մատիտներ և այլն):

Մրցույթին մասնակցելու համար տարբերանշանի (լոգոյի) որակյալ լուսանկարը (.jpg ձևաչափով) կամ սքանավորված տարբերակն անհրաժեշտ է ուղարկել [email protected] կամ [email protected] էլեկտրոնային հասցեներին մինչև ս.թ. նոյեմբերի 24-ը՝ նշելով հեղինակի անունը, ազգանունը, տարիքը, համայնքը, կոնտակտային տվյալները:

Մրցույթին ընդունվում են նաև թվային տեխնոլոգիաներով ստեղծված աշխատանքներ` համակարգչային գրաֆիկա, կոլաժ, պաստառ և այլն: Նման աշխատանքները պետք է ուղարկել վերոհիշյալ էլեկտրոնային հասցեներից մեկին մինչև նշված վերջնաժամկետը և ներկայացվեն .jpg ձևաչափով: Աշխատանքը ներկայացնելիս պետք է նշել հեղինակի անունը, ազգանունը, տարիքը, համայնքը, կոնտակտային տվյալները:

Ցանկալի է, որպեսզի աշխատանքները տեղադրված լինեն սոցիալական հարթակներում / ցանցերում (Facebook, Instagram և այլն), քանի որ աշխատանքների գնահատման ընթացքում հաշվի է առնվելու նաև տեղադրված աշխատանքների դիտելիության և գնահատման հասանելի վիճակագրությունը: Տարբերանշանի (լոգոյի)՝ սոցիալական հարթակներում / ցանցերում տեղադրման դեպքում համապատասխան հղումները անհրաժեշտ է ուղարկել վերոհիշյալ էլեկտրոնային հասցեներին:

Ներկայացնելով աշխատանքը՝ մրցույթի մասնակիցը համաձայնում է մրցույթին ներկայացված աշխատանքի հրապարակային ցուցադրությանը, ինչպես նաև դրա՝ ոչ առևտրային օգտագործմանը ծրագրի կողմից:

Մրցույթի պայմաններին համապատասխանող բոլոր աշխատանքները կտեղադրվեն Հայաստանի համայնքների միության և «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կայքէջերում և ֆեյսբուքյան էջերում:

Աշխատանքների գնահատումը կիրականացվի ժյուրիի կողմից, որը մրցույթի հաղթողներին կընտրի մինչև դեկտեմբերի 9-ը:

Հորդորում ենք բոլոր մասնակից համայնքներին կազմակերպել նմանատիպ (նույն պայմաններով և պահանջներով) համայնքային մրցույթներ, քանի որ աշխատանքների գնահատման ժամանակ նախապատվությունը կտրվի Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում համայնքների կողմից նմանատիպ մրցույթների ընթացքում լավագույն ճանաչված և մինչև նոյեմբերի 24-ը վերը հիշատակված էլեկտրոնային հասցեներին ուղարկված աշխատանքներին:

Առաջին 3 տեղերը զբաղեցրած մասնակիցներին կշնորհվեն մրցանակներ:

Մրցույթի մասին բոլոր հարցերով կարող եք գրել հետևյալ էլ. հասցեներով՝ [email protected] կամ [email protected]:


NEWS

Tigran Avinyan participates in G-NETS / SusHi Tech Tokyo 2026 in Tokyo
Tigran Avinyan participates in G-NETS / SusHi Tech Tokyo 2026 in Tokyo

00:14

29 04 2026

Yerevan Mayor and President of the Union of Communities of Armenia, Tigran Avinyan, is...

Meeting at the Inspectorate
Meeting at the Inspectorate

22:30

22 04 2026

The Executive Director of the Union of Communities of Armenia, Armen Harutyunyan, met with...

Meeting at GIZ
Meeting at GIZ

16:58

20 04 2026

Armen Harutyunyan, Executive Director of the Union of Communities of Armenia, was hosted at the...

Council of Europe Congress to examine the application of the European Charter of Local Self-Government in Armenia
Council of Europe Congress to examine the application of the European Charter of Local Self-Government in Armenia

23:58

09 04 2026

A delegation from the  Congress of Local and Regional Authorities of the Council of Europe...

Armen Galjyan delivered a speech within the framework of the 50th anniversary session of the Congress of Local and Regional Authorities of the Council of Europe.
Armen Galjyan delivered a speech within the framework of the 50th anniversary session of the Congress of Local and Regional Authorities of the Council of Europe.

22:04

09 04 2026

Armen Galjyan, Head of the Armenian delegation to the Congress of Local and Regional Authorities...

The 50th Anniversary Session of the CoE Congress to Kick Off in Strasbourg: Armenia to be Represented by a Renewed Delegation
The 50th Anniversary Session of the CoE Congress to Kick Off in Strasbourg: Armenia to be Represented by a Renewed Delegation

19:23

29 03 2026

From March 31 to April 2, Strasbourg, France, will host the landmark 50th Session of the...