Ուշադրություն. Հայաստանում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» նախաձեռնության տարբերանշանի (լոգոյի) նկարչական / դիզայներական մրցույթ

Ուշադրություն. Հայաստանում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» նախաձեռնության տարբերանշանի (լոգոյի) նկարչական / դիզայներական մրցույթ

25.10.2022

2022 թվականի նոյեմբերի 21-25-ը «Կանաչ և թվային զարգացում հանուն էներգետիկ անցման» խորագրով անցկացվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy Week) շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի ներքո Հայաստանի համայնքների միությունը հայտարարում է Հայաստանում «Քաղաքապետերի դաշնագր՝ Արևելք» նախաձեռնության տարբերանշանի (լոգոյի) նկարչական / դիզայներական մրցույթ:

«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք»-ը Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ծրագիր է, որի նպատակն է միավորել և աջակցություն տրամադրել Արևելյան գործընկերության երկրների տեղական ինքնակառավարման մարմիններին՝ կայուն էներգետիկ և կլիմայական զարգացման սկզբունքների վրա հիմնված քաղաքականության իրականացման նպատակով:

Դաշնագրին անդամակցող համայնքները կամավոր հանձնառություն են ստանձնում մշակել և իրականացնել համայնքների կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության ռազմավարություններ, որոնց նպատակներն են,

  • կլիմայի փոփոխության մեղմում. համայնքներում ջերմոցային գազերի արտանետումների կրճատում էներգախնայողության, էներգաարդյունավետության, վերականգնվող էներգետիկ ռեսուրսների և նոր տեխնոլոգիական մոտեցումների օգտագործման միջոցով,
  • հարմարվողականություն կլիմայի փոփոխությանը. կլիմայի փոփոխության անբարենպաստ ազդեցությունների հանդեպ համայնքների դիմակայունության ամրապնդում ՝ համայնքներին բնորոշ կլիմայական ռիսկերի և վտանգների գնահատման և համապատասխան հարմարվողական միջոցառումների իրականացման միջոցով,
  • Էներգետիկ աղքատության նվազեցում. միջոցառումների իրականացում, որոնք ուղղված են համայնքի բնակչության համար անվտանգ, կայուն, մաքուր և մատչելի էներգիայի հասանելիության ապահովմանը և էներգետիկ աղքատության նվազեցմանը:

Հետևաբար, ակնկալվում է, որ մրցութային աշխատանքները (Դաշնագրի տարբերանշանը / լոգոն) կարտացոլեն «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» նախաձեռնության վերոհիշյալ թիրախային նպատակները, ընդգծելով համայնքներում էներգետիկ ռեսուրսների արդյունավետ օգտագործման, էներգախնայողության, վերականգնվող էներգետիկ ռեսուրսների լայնատարած օգտագործման, կանաչ զարգացման, ինչպես նաև կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության կարևորություն:

Մրցույթի պայմանները.

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանում Քաղաքապետերի դաշնագրին անդամակցող համայնքների բնակիչները (մասնակիցների նախընտրելի խումբ՝ ստեղծագործ երեխաներ և երիտասարդներ):

Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել ոչ ավել, քան երկու աշխատանք:

Աշխատանքները կարող են կատարվել ցանկացած նյութի վրա (կտավ, ստվարաթուղթ, նկարչական թուղթ և այլն) և նկարչական ցանկացած տեխնիկայով (յուղաներկ, ջրաներկ, թանաք, գունավոր մատիտներ և այլն):

Մրցույթին մասնակցելու համար տարբերանշանի (լոգոյի) որակյալ լուսանկարը (.jpg ձևաչափով) կամ սքանավորված տարբերակն անհրաժեշտ է ուղարկել [email protected] կամ [email protected] էլեկտրոնային հասցեներին մինչև ս.թ. նոյեմբերի 24-ը՝ նշելով հեղինակի անունը, ազգանունը, տարիքը, համայնքը, կոնտակտային տվյալները:

Մրցույթին ընդունվում են նաև թվային տեխնոլոգիաներով ստեղծված աշխատանքներ` համակարգչային գրաֆիկա, կոլաժ, պաստառ և այլն: Նման աշխատանքները պետք է ուղարկել վերոհիշյալ էլեկտրոնային հասցեներից մեկին մինչև նշված վերջնաժամկետը և ներկայացվեն .jpg ձևաչափով: Աշխատանքը ներկայացնելիս պետք է նշել հեղինակի անունը, ազգանունը, տարիքը, համայնքը, կոնտակտային տվյալները:

Ցանկալի է, որպեսզի աշխատանքները տեղադրված լինեն սոցիալական հարթակներում / ցանցերում (Facebook, Instagram և այլն), քանի որ աշխատանքների գնահատման ընթացքում հաշվի է առնվելու նաև տեղադրված աշխատանքների դիտելիության և գնահատման հասանելի վիճակագրությունը: Տարբերանշանի (լոգոյի)՝ սոցիալական հարթակներում / ցանցերում տեղադրման դեպքում համապատասխան հղումները անհրաժեշտ է ուղարկել վերոհիշյալ էլեկտրոնային հասցեներին:

Ներկայացնելով աշխատանքը՝ մրցույթի մասնակիցը համաձայնում է մրցույթին ներկայացված աշխատանքի հրապարակային ցուցադրությանը, ինչպես նաև դրա՝ ոչ առևտրային օգտագործմանը ծրագրի կողմից:

Մրցույթի պայմաններին համապատասխանող բոլոր աշխատանքները կտեղադրվեն Հայաստանի համայնքների միության և «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կայքէջերում և ֆեյսբուքյան էջերում:

Աշխատանքների գնահատումը կիրականացվի ժյուրիի կողմից, որը մրցույթի հաղթողներին կընտրի մինչև դեկտեմբերի 9-ը:

Հորդորում ենք բոլոր մասնակից համայնքներին կազմակերպել նմանատիպ (նույն պայմաններով և պահանջներով) համայնքային մրցույթներ, քանի որ աշխատանքների գնահատման ժամանակ նախապատվությունը կտրվի Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում համայնքների կողմից նմանատիպ մրցույթների ընթացքում լավագույն ճանաչված և մինչև նոյեմբերի 24-ը վերը հիշատակված էլեկտրոնային հասցեներին ուղարկված աշխատանքներին:

Առաջին 3 տեղերը զբաղեցրած մասնակիցներին կշնորհվեն մրցանակներ:

Մրցույթի մասին բոլոր հարցերով կարող եք գրել հետևյալ էլ. հասցեներով՝ [email protected] կամ [email protected]:


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արմեն Հարությունյանը ելույթով հանդես է եկել «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի շրջանակում կազմակերպված ուսուցողական սեմինարին
Արմեն Հարությունյանը ելույթով հանդես է եկել «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի շրջանակում կազմակերպված ուսուցողական սեմինարին

12:42

14 05 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը ելույթով հանդես է եկել...

Հայաստանի համայնքների միությունը և Salar International-ը քննարկել են համայնքների զարգացմանն ուղղված նոր համագործակցային ծրագրեր
Հայաստանի համայնքների միությունը և Salar International-ը քննարկել են համայնքների զարգացմանն ուղղված նոր համագործակցային ծրագրեր

15:00

12 05 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հանդիպել է Salar...

Տիգրան Ավինյանը Տոկիոյում մասնակցում է G-NETS / SusHi Tech Tokyo 2026 միջոցառմանը
Տիգրան Ավինյանը Տոկիոյում մասնակցում է G-NETS / SusHi Tech Tokyo 2026 միջոցառմանը

00:14

29 04 2026

Երևանի քաղաքապետ, Հայաստանի համայնքների միության նախագահ Տիգրան Ավինյանը Տոկիոյի քաղաքապետի...

Հանդիպում Տեսչական մարմնում
Հանդիպում Տեսչական մարմնում

22:30

22 04 2026

Հանդիպում Տեսչական մարմնում - Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը...

Հանդիպում GIZ-ում
Հանդիպում GIZ-ում

16:58

20 04 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հյուրընկալվել է Գերմանական...

Եվրոպայի խորհրդի Կոնգրեսը կուսումնասիրի Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի կիրառումը Հայաստանում
Եվրոպայի խորհրդի Կոնգրեսը կուսումնասիրի Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի կիրառումը Հայաստանում

23:58

09 04 2026

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը, որը...