Պարգևատրման արարողություն Սպիտակում՝ «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի  շրջանակներում

Պարգևատրման արարողություն Սպիտակում՝ «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի շրջանակներում

21.08.2025

Օգոստոսի 20-ին Սպիտակ  համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից պարգևատրվել են «ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի շրջանակներում համայնքում անցկացված մրցույթների հաղթողները և կայուն էներգիայի օրերի ակտիվ մասնակիցները։

Արդեն ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթն (EU Sustainable Energy Week) այս տարի անցկացվեց հունիսի 10-ից 12-ը՝ «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով:

Կայուն էներգիայի շաբաթվա անցկացման նպատակն է բարձրացնել համայնքների բնակիչների և շահառուների (հատկապես երեխաների և երիտասարդների) տեղեկացվածությունը համայնքների կայուն և կանաչ զարգացման նպատակների, ինչպես նաև էներգետիկ ռեսուրսների արդյունավետ օգտագործման, էներգախնայողության, վերականգնվող էներգետիկ ռեսուրսների լայնատարած օգտագործման, կանաչ զարգացման, կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության հիմնախնդիրների վերաբերյալ:

 

Սպիտակ համայնքում այս տարի Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակում իրականացվել է 5 միջոցառում՝ նկարչական մրցույթ, ծառատունկ, ցուցահանդես, հեծանվարշավ, ամփոփիչ միջոցառում, որին մասնակցել է շուրջ 200 մարդ։

Սպիտակի համայնքապետարանում կազմակերպված պարգևատրման արարողության ժամանակ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի Հայաստանի ազգային փորձագետ Արտեմ Խարազյանը նշեց, որ ծրագիրը ՀՀ-ում աշխատում է Սպիտակ համայնքի և ևս 29 համայնքի հետ․ «Սպիտակն առաջին համայնքներից է, որը 2014-ին միացել է Դաշնագրին։ Մեր նպատակն է օգնել, որ համայնքները մշակեն և իրականացնեն կայուն և կանաչ զարգացման ռազմավարությունները։ Սպիտակն իր գործողությունների ծրագիրը մշակել ու հաստատել է»։

Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ազգանուշ Ֆրանգյանը նշեց՝ համայնքն ամեն տարի միանում է ԵՄ կայուն էներգիայի շաբաթվան ու շնորհակալություն հայտնեց երիտասարդների և երեխաների շրջանում դեպի բնությունը և էներգիայի աղբյուրը սեր սերմանելու համար։

Սպիտակի համայնքապետարանում կազմակերպված պարգևատրման արարողության ժամանակ ԵՄ կայուն էներգիայի շաբաթվան ակտիվ մասնակցության և տարբեր մրցույթներում հաղթելու կապակցությամբ պարգևատրվեցին Թամարա Սահակյանը, Ալիսա Ղուկասյանը, Գրետա Սարդարյանը, Լիլիթ Թորոսյանը, Անահիտ Սահակյանը, Լյուդա Հոռոմսիմյանը։

 


NEWS

Réunion à la GIZ
Réunion à la GIZ

16:58

20 04 2026

Armen Harutyunyan, directeur exécutif de l’Union des communautés...

Le Congrès du Conseil de l’Europe examine l’application de la Charte européenne de l’autonomie locale en Arménie
Le Congrès du Conseil de l’Europe examine l’application de la Charte européenne de l’autonomie locale en Arménie

23:58

09 04 2026

Une délégation du  Congrès des pouvoirs locaux et régionaux du...

Ouverture de la 50e Session Anniversaire du Congrès du CdE à Strasbourg : l'Arménie représentée par une délégation renouvelée
Ouverture de la 50e Session Anniversaire du Congrès du CdE à Strasbourg : l'Arménie représentée par une délégation renouvelée

19:23

29 03 2026

Du 31 mars au 2 avril, Strasbourg accueillera la 50e session anniversaire du Congrès des...

Les mesures visant à accroître l'efficacité de la prestation des services communautaires ont été discutées
Les mesures visant à accroître l'efficacité de la prestation des services communautaires ont été discutées

17:05

26 03 2026

Sous la présidence du Premier ministre Nikol Pachinian, les questions liées...

Décision de la Cour constitutionnelle sur les pouvoirs de contrôle dans les collectivités locales
Décision de la Cour constitutionnelle sur les pouvoirs de contrôle dans les collectivités locales

14:28

26 03 2026

La Cour constitutionnelle de la République d’Arménie a rendu une...