Դիլիջանում կբացվի զբոսաշրջային տեղեկատվական կենտրոն

Դիլիջանում կբացվի զբոսաշրջային տեղեկատվական կենտրոն

31.07.2018

Օգոստոսի երկրորդ կեսին Դիլիջան քաղաքում կբացվի զբոսաշրջային տեղեկատվական կենտրոն:

Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը տեղեկացրեց՝ 1 միլիոն 400.000 եվրո բյուջե ունեցող ծրագիրը քառակողմ է. իրականացվում է Դիլիջան խոշորացված համայնքի, Հայաստանի զարգացման նախաձեռնություններ (IDeA) հիմնադրամի, ԵՄ-ի ծրագրի և «Դիլիջան» ազգային պարկի համագործակցությամբ:

 Այս առիթով պարոն Սանթրոսյանը պարզաբանեց. «Դիլիջանում որպես այդպիսին չունենք տուրիստական տեղեկատվական կենտրոն, մինչդեռ քաղաքում այդպիսի կենտրոնի բացումն ավելի կխթանի տուրիզմի զարգացումը»:

Արմեն Սանթրոսյանն ուրախությամբ նշեց՝ Դիլիջանում աճում է հյուրատների թիվը. «Ունենք 100-ից ավելի հյուրատներ՝ չհաշված առողջարաններն ու հյուրանոցները: ԿԲ-ի՝ «Դիլիջան ուսումնահետազոտական կենտրոնի», Դիլիջանի միջազգային դպրոցի կառուցումը ևս խթանում է զբոսաշրջության զարգացմանը: Միջազգային դպրոցում այսօր սովորում են 80-ից ավելի երկրների 200-ից ավել երեխաներ, որոնց ծնողները պարբերաբար այցելում են նրանց, ունենում են հյուրեր, ինչն էլ զարգացնում է տուրիզմը»:

Դիլիջանի քաղաքապետի հետ զրույցում հետաքրքրվեցինք՝ որո՞նք են քաղաքի օրակարգային խնդիրները: Արմեն Սանթրոսյանի տեղեկացմամբ՝ լուրջ խնդիրներ են առաջացել խոշորացումից հետո, երբ քաղաքին միացել են 6 գյուղական  համայնքներ. «Այդ գյուղերում ունենք ջրագծերի, ճանապարհների խնդիրներ, ինչի պատճառով երկու տարուց ավելի է չենք հասցնում վերանորոգման աշխատանքներ իրականացնել Դիլիջանում: Քաղաքում կան թաղամասեր, որոնք ճանապարհների հետ կապված ունեն լուրջ խնդիրներ»:

Պարոն Սանթրոսյանը հույս հայտնեց՝ 2019-ին Ասիական զարգացման բանկին կներկայացնեն ծրագիր և հնարավորություն կունենան լուծել նմանատիպ խնդիրները:

 


NEWS

Պարգևատրման արարողություն՝ Ապարանի համայնքապետարանում․ ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2025
Պարգևատրման արարողություն՝ Ապարանի համայնքապետարանում․ ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2025

18:52

29 08 2025

Օգոստոսի 28-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից պարգևատրվեցին «ԵՄ...

Պարգևատրման արարողություն Աբովյանի երեխաների աջակցության կենտրոնում՝ «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի շրջանակներում
Պարգևատրման արարողություն Աբովյանի երեխաների աջակցության կենտրոնում՝ «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի շրջանակներում

18:37

29 08 2025

Օգոստոսի 28-ին Աբովյանի երեխաների աջակցության կենտրոնում կազմակերպված պարգևատրման արարողության...

Ակունք համայնքում պարգևատրվեցին «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցները
Ակունք համայնքում պարգևատրվեցին «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցները

18:28

29 08 2025

Օգոստոսի 28-ին Ակունք համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից...

Իջևանի համայնքապետարանում տեղի ունեցավ «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցների պարգևատրման արարողություն
Իջևանի համայնքապետարանում տեղի ունեցավ «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցների պարգևատրման արարողություն

18:39

26 08 2025

Իջևանի համայնքապետարանում օգոստոսի 25-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի...

Պարգևատրվեցին Արթիկ համայնքում «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցները
Պարգևատրվեցին Արթիկ համայնքում «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցները

17:47

26 08 2025

Օգոստոսի 25-ին «Արթիկի երիտասարդների տուն» կենտրոնում կազմակերպված պարգևատրման...

Թալին համայնքում պարգևատրվեցին «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցները
Թալին համայնքում պարգևատրվեցին «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցները

14:43

26 08 2025

Օգոստոսի 25-ին Թալին համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից...