Դիլիջանում կբացվի զբոսաշրջային տեղեկատվական կենտրոն
31.07.2018
Օգոստոսի երկրորդ կեսին Դիլիջան քաղաքում կբացվի զբոսաշրջային տեղեկատվական կենտրոն:
Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը տեղեկացրեց՝ 1 միլիոն 400.000 եվրո բյուջե ունեցող ծրագիրը քառակողմ է. իրականացվում է Դիլիջան խոշորացված համայնքի, Հայաստանի զարգացման նախաձեռնություններ (IDeA) հիմնադրամի, ԵՄ-ի ծրագրի և «Դիլիջան» ազգային պարկի համագործակցությամբ:
Այս առիթով պարոն Սանթրոսյանը պարզաբանեց. «Դիլիջանում որպես այդպիսին չունենք տուրիստական տեղեկատվական կենտրոն, մինչդեռ քաղաքում այդպիսի կենտրոնի բացումն ավելի կխթանի տուրիզմի զարգացումը»:
Արմեն Սանթրոսյանն ուրախությամբ նշեց՝ Դիլիջանում աճում է հյուրատների թիվը. «Ունենք 100-ից ավելի հյուրատներ՝ չհաշված առողջարաններն ու հյուրանոցները: ԿԲ-ի՝ «Դիլիջան ուսումնահետազոտական կենտրոնի», Դիլիջանի միջազգային դպրոցի կառուցումը ևս խթանում է զբոսաշրջության զարգացմանը: Միջազգային դպրոցում այսօր սովորում են 80-ից ավելի երկրների 200-ից ավել երեխաներ, որոնց ծնողները պարբերաբար այցելում են նրանց, ունենում են հյուրեր, ինչն էլ զարգացնում է տուրիզմը»:
Դիլիջանի քաղաքապետի հետ զրույցում հետաքրքրվեցինք՝ որո՞նք են քաղաքի օրակարգային խնդիրները: Արմեն Սանթրոսյանի տեղեկացմամբ՝ լուրջ խնդիրներ են առաջացել խոշորացումից հետո, երբ քաղաքին միացել են 6 գյուղական համայնքներ. «Այդ գյուղերում ունենք ջրագծերի, ճանապարհների խնդիրներ, ինչի պատճառով երկու տարուց ավելի է չենք հասցնում վերանորոգման աշխատանքներ իրականացնել Դիլիջանում: Քաղաքում կան թաղամասեր, որոնք ճանապարհների հետ կապված ունեն լուրջ խնդիրներ»:
Պարոն Սանթրոսյանը հույս հայտնեց՝ 2019-ին Ասիական զարգացման բանկին կներկայացնեն ծրագիր և հնարավորություն կունենան լուծել նմանատիպ խնդիրները:
18:52
29 08 2025
Օգոստոսի 28-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից պարգևատրվեցին «ԵՄ...
18:37
29 08 2025
Օգոստոսի 28-ին Աբովյանի երեխաների աջակցության կենտրոնում կազմակերպված պարգևատրման արարողության...
18:28
29 08 2025
Օգոստոսի 28-ին Ակունք համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից...
18:39
26 08 2025
Իջևանի համայնքապետարանում օգոստոսի 25-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի...
17:47
26 08 2025
Օգոստոսի 25-ին «Արթիկի երիտասարդների տուն» կենտրոնում կազմակերպված պարգևատրման...
14:43
26 08 2025
Օգոստոսի 25-ին Թալին համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից...
22
Nov
26
Oct
25
Oct