Դիլիջանում կբացվի զբոսաշրջային տեղեկատվական կենտրոն
31.07.2018
Օգոստոսի երկրորդ կեսին Դիլիջան քաղաքում կբացվի զբոսաշրջային տեղեկատվական կենտրոն:
Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը տեղեկացրեց՝ 1 միլիոն 400.000 եվրո բյուջե ունեցող ծրագիրը քառակողմ է. իրականացվում է Դիլիջան խոշորացված համայնքի, Հայաստանի զարգացման նախաձեռնություններ (IDeA) հիմնադրամի, ԵՄ-ի ծրագրի և «Դիլիջան» ազգային պարկի համագործակցությամբ:
Այս առիթով պարոն Սանթրոսյանը պարզաբանեց. «Դիլիջանում որպես այդպիսին չունենք տուրիստական տեղեկատվական կենտրոն, մինչդեռ քաղաքում այդպիսի կենտրոնի բացումն ավելի կխթանի տուրիզմի զարգացումը»:
Արմեն Սանթրոսյանն ուրախությամբ նշեց՝ Դիլիջանում աճում է հյուրատների թիվը. «Ունենք 100-ից ավելի հյուրատներ՝ չհաշված առողջարաններն ու հյուրանոցները: ԿԲ-ի՝ «Դիլիջան ուսումնահետազոտական կենտրոնի», Դիլիջանի միջազգային դպրոցի կառուցումը ևս խթանում է զբոսաշրջության զարգացմանը: Միջազգային դպրոցում այսօր սովորում են 80-ից ավելի երկրների 200-ից ավել երեխաներ, որոնց ծնողները պարբերաբար այցելում են նրանց, ունենում են հյուրեր, ինչն էլ զարգացնում է տուրիզմը»:
Դիլիջանի քաղաքապետի հետ զրույցում հետաքրքրվեցինք՝ որո՞նք են քաղաքի օրակարգային խնդիրները: Արմեն Սանթրոսյանի տեղեկացմամբ՝ լուրջ խնդիրներ են առաջացել խոշորացումից հետո, երբ քաղաքին միացել են 6 գյուղական համայնքներ. «Այդ գյուղերում ունենք ջրագծերի, ճանապարհների խնդիրներ, ինչի պատճառով երկու տարուց ավելի է չենք հասցնում վերանորոգման աշխատանքներ իրականացնել Դիլիջանում: Քաղաքում կան թաղամասեր, որոնք ճանապարհների հետ կապված ունեն լուրջ խնդիրներ»:
Պարոն Սանթրոսյանը հույս հայտնեց՝ 2019-ին Ասիական զարգացման բանկին կներկայացնեն ծրագիր և հնարավորություն կունենան լուծել նմանատիպ խնդիրները:
21:40
26 04 2024
Ապրիլի 26-ին Երևանում տեղի է ունեցել ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք»...
20:28
03 04 2024
Ապրիլի 1-2-ին ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար...
20:53
01 04 2024
Ապրիլի 1-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում (ՏԿԵՆ) տեղի է...
12:37
07 12 2023
Երևանում դեկտեմբերի 5-6-ին անցկացվել է «Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի...
10:04
01 11 2023
Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը (ԵԽ Կոնգրես) մտահոգություն է...
13:26
30 10 2023
Ստրասբուրգում անցկացված Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ...
22
Նմբ
26
Հոկ
25
Հոկ